Հունիսի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
Հունիսի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Քվեարկությամբ միաձայն ընդունվել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենսդիրը հաստատել է նաեւ «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթները:
Մանրամասները՝ տեսանյութում