Օծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարը:
Նախագահ Սարգսյանի պետական այցի շրջանակում Նեապոլում մի քանի կարեւոր միջոցառումներ են անցկացվել: Գրիգոր Լուսավորչի՝ Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո եկեղեցու մասունքարունում 1600-ականներից պահվող գանգը ապրիլի 11-ին հանդիսավոր արարողությամբ վերադարձվել է եկեղեցի ու ներկայացվել հանրությանը:
Նույն եկեղեցու բակում բացվել եւ օծվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարը:
Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան: Այն Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը:
Հանրապետության Նախագահը ապրիլի 12-ին Վատիկան սբ Պետրոսի տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Պատարագին: Այն կմատուցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:
Մանրամասները՝ տեսանյութում