Հաթրան ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Իրաքում ոչնչացրել են պարթեւական հնագույն բնակավայրերից մեկը՝ Հաթրան: Գրոհայինները երկաթյա ձողերով, հրազենով, ապա հատուկ տեխնիկայի միջոցով անխնա ավերել են վաղ հուշարձանային համալիրն ու հարթեցրել տեղանքը:
Հաղորդվում էր, որ քաղաքի մեծ մասն ահաբեկիչները ոչնչացրել են դեռեւս մարտի սկզբին: Սակայն հնագիտական արժեք ունեցող հիմնական հուշարձաններն իսլամիստներն ավերել են վերջին օրերին:
Հաթրան ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Քաղաքի ճարտարապետությունն աչքի էր ընկնում հելլենիստական եւ հին հռոմեական տարրերի յուրօրինակ համադրությամբ: