Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է անցած գիշեր ուկրաինական շուրջ 800 ԱԹՍ խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի և Սև ծովերի տարածքները:
Ռուսական կողմը հայտնել է, որ Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին երկու տարում ամենազանգվածային հարձակմանը, կան վիրավորներ, վնասվել են Wildberries-ի պահեստներից մեկը և այլ ենթակառուցվածքներ: Միայն մայրաքաղաքի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ: Մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է:
Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ թիրախում եղել է գլխավորապես Մոսկվայի մարզի էլեկտրացանցը, նշվում է, որ գիշերային հարվածների հետևանքով հազարավոր սպառողներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։