Արագածոտնի մարզի Օրգով գյուղի միջնակարգ դպրոցում սովորող 12-ամյա տղայի մոտ դեռևս առկա են թմրանյութի հետևանքները: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր դասընկերների հետ մայիսի 29-ին ճանաչողական էքսկուրսիա մեկնելուց հետո: Թե որտեղից և ինչպես է վտանգավոր տեսակի թմրանյութը հայտնվել անչափահասի օրգանիզմում, դեռևս ճշտվում է: Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան