«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն իրականում կողմ է բոլորին: Վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն ասել է, որ մարդիկ հոգնել են նույն դեմքերից, քաղաքական ուժերի սերնդափոխություն է պետք, որպեսզի նոր մարդիկ գան: Ըստ Կարապետյանցի, քաղաքական գործընթացներին պետք է մասնակցեն բոլորը, ուստի նրանք գալու են իշխանության և անելու են ամեն ինչ, որպեսզի քաղաքականությամբ զբաղվող մարդիկ լուսանցքում չմնան:
Հեղինակ՝ Աննա Զախարյան