Կրակոցերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից՝ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, թե սրճարաններից մեկում ծեծկռտուք և կրակոցներ են եղել։
«Նշված դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ խուլիգանության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ կրակոցերի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին ՆԳՆ-ից։