ԱՄՆ ներգաղթի գերատեսչության ղեկավարությունը հայտարարել է, որ Մինեապոլիսից դուրս կբերվի Ներգաղթի և մաքսային ոստիկանության (ICE) շուրջ 700 աշխատակից: Դա հաստատել է նաև նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ընդունել էր, որ գործակալները պետք է «ավելի մեղմ» գործեին։
Այնուամենայնիվ, ամբողջ Մինեսոտա նահանգում կմնա այդ գերատեսչության շուրջ 2 հազար գործակալ։
Նահանգի մայրաքաղաքում լարվածությունը պահպանվում է, ոստիկանական ստուգայցերը շարունակվում են։ Քաղաքի շատ բնակիչներ միգրանտներին այցերի մասին զգուշացնում են ազդանշան տալով, աղմուկ բարձրացնելով և գոռալով։ Ակտիվիստները պահանջում են ICE-ի լիակատար դուրսբերումը Մինեապոլիսից և Մինեսոտայից։
Գործակալների գործողությունների պատճառով ԱՄՆ կառավարությանը նոր շաթդաուն է սպառնում. դեմոկրատները հրաժարվում են ստորագրել ուժային գերատեսչությունների բյուջեն, մինչև ICE-ի գործունեության սկզբունքները արմատապես չվերանայվեն։