Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը հայտարարել է, որ բրիտանական իշխանությունները ևս մասնակցել են ռուսական նավթային լցանավերի առգրավումը:
Դիվանագետն այդ գործողությունը բնութագրել է որպես «խուլիգանության ծայրահեղ վտանգավոր դրսևորում»։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։
Կելինը հստակեցրել է, որ լցանավերից մեկի ձերբակալությունը ֆրանսիական իշխանությունների կողմից իրականացվել է բրիտանական հետախուզական նավերի մասնակցությամբ:
Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը առգրավել էին Grinch լցանավը Միջերկրական ծովում՝ նավի պատկանելությունը ստուգելու համար: