Չեմ կարող պատասխանել, թե որ ընկերությունն է, ինչքան է վճարվել, վճարվե՞լ է, թե՞ չի վճարվել, կարծում եմ՝ մեր լրատվականից այդ հարցերը հնարավոր է պարզաբանել, որովհետև մանրամասներին չեմ տիրապետում: Այդ մասին Կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞ր ընկերությունն է Ադրբեջանով ՌԴ-ից և Ղազախստանից ցորեն ներկրում Հայաստան և թե ինչքա՞ն են վճարում Ադրբեջանին տրանզիտ ճանապարհի համար՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է այն քաղաքական գործիչների հայտարարություններին, որ ընտրվելու դեպքում կզսպեն Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Բոլոր հարցերը լուծված են Վաշինգտոնի հռչակագրով: Ընդ որում՝ դա երկկողմանի փաստաթուղթ է՝ ստորագրված նաև ԱՄՆ-ի կողմից, և պետք չէ կարգավորված հարցերը կարգավորելու մասին հնչեցնել։ Այդ հարցերը կարգավորված են»։