Ղազախստանը և ԱՄՆ-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր կարևոր օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ հայտնել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը ստորագրել են Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևը և ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լութնիկը՝ Տոկաևի ներկայությամբ։
Ղազախստանի նախագահը նախօրեին ժամանել էր Վաշինգտոն՝ մասնակցելու «Կենտրոնական Ասիա - ԱՄՆ» գագաթնաժողովին։