ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեղեկացրել է կրիպտոարժույթի պահուստային ֆոնդի ստեղծման մասին:
Գրառման համաձայն՝ այն ներառելու է Cardano (ADA), Solana (SOL) և Ripple (XRP) կրիպտոարժույթները:
«ԱՄՆ-ի կրիպտոարժույթների ռազմավարական պահուստը կբարձրացնի առանցքային ոլորտի մակարդակը Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեն - խմբ.) ադմինիստրացիայի կոռուպցիոն հարձակումներից հետո»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Թրամփի խոսքով՝ ինքը հրամանագրով ձգտում է երկիրը վերածել «կրիպտոարժույթի համաշխարհային մայրաքաղաքի»: