Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Նին Բին նահանգում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Վիետնամի կոմկուսի Նին Բին նահանգի քարտուղար Դոան Մին Հուանին ջերմ ընդունելության համար` նշելով, որ այն հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների վկայությունն է:
(168).jpg)
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են նաև երկկողմ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:
.jpg)
ԱԺ նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը շրջել է նաև Hyundai ավտոմեքենաների գործարանում ու ծանոթացել ընկերության գործունեությանը: