• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:58
Իրանցիներն այժմ ավելի շատ վախենում են Սքոթ Բեսենթից, քան Փիթ Հեգսեթից. Ուոլց. «Հարևաններ» Իրանցիներն այժմ ավելի շատ... 20:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Յուրաքանչյուրիդ փոքր քայլը մի մասնիկն է մեծ փոփոխության. ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը
Հասարակություն
19:3612 Օգս, 2024

Յուրաքանչյուրիդ փոքր քայլը մի մասնիկն է մեծ փոփոխության. ԿԳՄՍ փոխնախարարը շնորհավորել է երիտասարդների միջազգային օրը

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում, օգոստոսի 12-ին ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում անցկացվել են մի շարք միջոցառումներ։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Փոքր քայլերից դեպի առաջընթաց. երիտասարդները ստեղծում են թվային ուղիներ հանուն կայուն զարգացման»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել երիտասարդներին տոնի կապակցությամբ:
Անդրադառնալով օրվա խորհրդին և երիտասարդության միջազգային օրվա այս տարվա խորագրին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է. «Խորագրի թեման ընդգծում է թվայնացման և Կայուն զարգացման նպատակների առաջընթացի արագացման միջև հիմնական կապը՝ շեշտելով երիտասարդների կարևոր ներդրումն այս փոխակերպման գործընթացում: Թվային տեխնոլոգիաները և հարթակները, շարժական սարքերը, ընդհանրապես նորարարությունները նպաստում են ստեղծարարության զարգացմանը, որի հիմնական ջատագովները երիտասարդներն են։ Գլոբալ մարտահրավերների աշխարհում, օգտագործելով թվային ստեղծարարությունը, երիտասարդները կարող են հասնել հրաշալի արդյունքների:

Կենսունակ ժողովրդավարությունը մեկանգամյա ակցիա չէ։ Այն ամենօրյա աշխատանք և ներգրավվածություն է համայնքային կյանքի տարբեր ծրագրերում ու նախաձեռնություններում, որոնք բերելու են շարունակական բարեփոխումներ։

Օրվա խորհուրդը հուշում է փոքր քայլերով դեպի կայուն զարգացում գնալու մասին, որպեսզի յուրաքանչյուրս մեր փոքր քայլով մեծ փոփոխության մի մասնիկը դառնանք, վստահ լինելով, որ մեր այսօրվա քայլը վաղվա բարգավաճ ու բարեկեցիկ ապագան է՝ համահունչ կայուն զարգացման նպատակներին»։

Ըստ փոխնախարարի՝ ամեն տարի երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքներում առաջընթաց է արձանագրվում։ Այս համատեքստում նա առանձնացրել է Գավառ համայնքը, որտեղ, փոխնախարարի խոսքով զգացվում է երիտասարդական մայրաքաղաքի ոգին. «Գավառում զգում ենք երիտասարդական մայրաքաղաքի շունչը ամբողջ տարվա ընթացքում տարբեր միջոցառումների անցկացմամբ, որոնցից են, օրինակ, Քաղաքացու օրվա միջոցառումները, որոնց որպես բանախոս հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միջազգային և տեղական գործընկեր կառույցների մասնակցությամբ տարբեր միջոցառումներ են անցկացվել Գավառում։ Միջոցառումները դեռ շարունակվելու են, մենք էլ պատրաստակամ ենք աջակցելու դրանց կայացմանը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Նա նշել է, որ երիտասարդները որպես հասարակության ակտիվ շերտ կառավարության ուշադրության կենտրոնում են, քանի որ գործընկեր նախարարությունները ևս տարբեր միջոցառումներով միացել են հիշարժան օրվա անցկացման նպատակով։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ոլորտում պետական քաղաքականությանը՝ նշելով, որ պետբյուջեի աջակցությամբ իրականացվող երիտասարդ կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակում մարզերում ստեղծվելու են 25 կենտրոն, որոնցից 4-ն արդեն գործում են Իջևանում, Դիլիջանում, Մեղրիում և Ապարանում, ևս 4-ը մինչև տարեվերջ կբացվեն Կապանում, Ախուրյանում, Ծովագյուղում և Արարատում։
Նա անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի մշակման գործընթացին՝ կարևորելով այն հանգամանքը, որ գործընթացում առավելապես ներգրավված են եղել երիտասարդները։

Եզրափակելով խոսքը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին մշտապես կատարելագործվել, ապահովել առավելագույն ներգրավվածություն համայնքային և պետական ծրագրերում և սեփական ներուժը ծառայեցնել ի նպաստ պետության զարգացմանը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի տեսաուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առիթով:

Օրվա շրջանակում համայնքում անցկացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ սպորտային-ժամանցային մրցույթ, հեծանվաերթ-իրազեկում, առողջ ապրելակերպի վերաբերյալ ինտերակտիվ քննարկում, ռիլեր պատրաստելու մրցույթ, մոտիվացիոն ելույթներ հաջողության հասած երիտասարդների մասնակցությամբ, նկարազարդման վարպետության դաս և գործնական աշխատանք, քվեսթ, թվային տեխնոլոգիաների կանգառ, երիտասարդական ծրագրերի տեղեկատվական տաղավար և այլն: Օրն ամփոփվել է երիտասարդական ՆԵՄՐԱ բենդի համերգային կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գավառի համայնքապետարանի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԱՀԿ Հայաստանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության, Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության, ինչպես նաև «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, Գավառի երիտասարդների տան, «Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի, «Բայազետ» կենտրոնի, «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի, «ԴԸ ԲՈԴԻ ՇՈՓ»-ի համատեղ ջանքերով։
Օրվա խորհրդին համահունչ՝ տարաբնույթ միջոցառումներ են անցկացվել հանրապետության ևս 73 համայնքներում։

Հիշեցնենք, որ 1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000 թ.օգոստոսի 12-ին: Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված ծրագրի, նրանց առնչվող խնդիրների մասին իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:

Դիտումների քանակ36
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օգոստոս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4212 Օգս, 2026
  • Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն միայն դեօկուպացիայից հետո. Կոբախիձե 20:3612 Օգս, 2026
  • Կոլումբիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին 20:3012 Օգս, 2026
  • Դիլիջանի Ուսանողական փողոցը հիմնանորոգվում է 20:2412 Օգս, 2026
  • Կադիրովը չի ուզում չեչեններին ուղարկել պատերազմ. The Economist 20:1612 Օգս, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը 20:1112 Օգս, 2026
  • Հնդկաստանից Ռուսաստան է հասել բենզինի առաջին խմբաքանակը. Bloomberg 20:0612 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2026 19:5812 Օգս, 2026
  • Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում 19:4912 Օգս, 2026
  • Հայկական մեղվաբուծական ժառանգությունը՝ Մեղրի թանգարանում 19:3412 Օգս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն չեն համաձայնվել հրադադարի երկարաձգման վերաբերյալ. Reuters 19:2312 Օգս, 2026
  • Տանտիրուհու դստեր ընկերուհին, տան կորցրած բանալին գտնելով, երեք անգամ գողություն էր կատարել 19:1412 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու հետ 19:0512 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Էներգետիկ առևտուրը չպետք է բացառվի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան 19:0012 Օգս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 18:5312 Օգս, 2026
  • Պակիստանի ՆԳ նախարարն Իրանում է 18:4212 Օգս, 2026
  • Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման ռազմավարությամբ 2027-ին իրականացվելիք քայլերը 18:3012 Օգս, 2026
  • Բովանդակություն չկա, ֆեյք ակցիա է ծայրից ծայր. Էդուարդ Աղաջանյանը՝ ընդդիմադիրների մասին 18:1512 Օգս, 2026
  • 1 մլրդ դրամ արժողությամբ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են 18:0412 Օգս, 2026
  • Ռուսաստանն ընտրությունից հետո զորահավաք է նախապատրաստում. Զելենսկի 17:5412 Օգս, 2026
  • Վարչապետը՝ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին առողջության ապահովագրության համակարգում ներառելու մասին 17:4112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3012 Օգս, 2026
  • Ավանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերել 17:2412 Օգս, 2026
  • Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում 17:1112 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Հարված սեղանին և ծափեր ԱԺ-ում. Գարեգին Բ-ի անվան հիշատակումը՝ մթնոլորտի լարման պատճառ 17:0012 Օգս, 2026
  • Երիտասարդության միջազգային օրը Կապանում. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հրաշալի գաղափարներ» մրցույթի ամփոփմանը 16:5712 Օգս, 2026
  • Պուտինը սպառնում է «հայելային» պատասխանել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանմանը 16:4312 Օգս, 2026
  • Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 16:3112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3012 Օգս, 2026
  • ՄԻՊ-ի և պետական մարմինների քննարկման օրակարգում ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղղություններն են 16:1612 Օգս, 2026
  • Երիտասարդների գաղափարները, նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար 15:5412 Օգս, 2026
  • Եթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ Ֆարմանյան 15:4012 Օգս, 2026
  • Գիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրա 15:3012 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2612 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Սինվեյ Լիին 15:1912 Օգս, 2026
  • Մեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը 15:1212 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Սևանի ափամերձ հատվածի 68 հողամասից ապամոնտաժվել է ավելի քան 200 շենք-շինություն 15:0012 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ 14:5612 Օգս, 2026
  • Նոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆ 14:4712 Օգս, 2026
  • Միջազգային կրթություն և մասնագիտական փորձ արտերկրում. գործադիրում նշանակվել են նոր փոխնախարարներ 14:3912 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3012 Օգս, 2026
  • Իրանի հետ կապված իրավիճակը լավ է զարգանում. Թրամփ 14:2912 Օգս, 2026
  • ԿԳՄՍ փոխնախարարը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում անդրադարձել է հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը 14:1812 Օգս, 2026
  • Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն․ ՊԵԿ 14:0612 Օգս, 2026
  • Ֆրանսիան ուժեղ շոգի նոր շրջան է ապրում 13:5412 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4212 Օգս, 2026
  • Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3212 Օգս, 2026
  • Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան 13:2712 Օգս, 2026
  • Վենսը դիմել է Կիևին` չհարձակվել Նովոռոսիյսկում գտնվող Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն օգտագործող լցանավերի վրա. FT 13:2212 Օգս, 2026
  • Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին 13:1412 Օգս, 2026
  • Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյանը՝ ընդդիմադիրներին 13:0712 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետական համակարգում միջազգային կրթությամբ մասնագետների առաջին նշանակումները 13:0012 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը 12:5512 Օգս, 2026
  • Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան 12:4912 Օգս, 2026
  • Պանամայի ջրանցքով նավերի անցման արժեքը հասել է ռեկորդային թվի 12:3912 Օգս, 2026
  • «Կաբարկո» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 11 մլրդ 201 մլն դրամի հարկ է վճարել 12:3112 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ 12:2012 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհին 12:1512 Օգս, 2026
  • Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է․ ՄԻՊ 12:0112 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0012 Օգս, 2026
  • Արման Եղոյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5212 Օգս, 2026
  • Այս Սահմանադրությունով ՀՀ-ին միշտ հնարավոր կլինի ներքաշել ինչ-որ կոնֆլիկտի մեջ ու վտանգի տակ դնել ՀՀ պետականությունը. Չախոյան 11:5112 Օգս, 2026
  • TRIPP նախագիծն արդեն սկսվել է և կյանքի կկոչվի մոտ ապագայում. Ալիև 11:4512 Օգս, 2026
  • Երիտասարդների հաջողությունը նաև Հայաստանի Հանրապետության հաջողությունն է․ ԿԳՄՍ նախարար 11:4112 Օգս, 2026
  • Հիմա դուք էդ մարդուն լավությո՞ւն եք անում, թե՞ վատություն, որ իր ավազանի անունը դարձնում եք ՀՀ մեդիայի գլխավոր օրակարգի վերնագրեր. Կոնջորյան 11:3712 Օգս, 2026
  • Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրանց 11:2912 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է 11:1012 Օգս, 2026
  • ԱԺ-ում բանավեճ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ-ի շուրջ 11:0512 Օգս, 2026
  • Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 10:4412 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ կալանավորվել է 10:2412 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1612 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ 10:1512 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Փոխարտգործնախարարները կարևորել են հումանիտար խնդիրների հասցեագրումը | 12.08.2026 10:0012 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 09:5112 Օգս, 2026
  • Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար 09:3912 Օգս, 2026
  • Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 09:2712 Օգս, 2026
  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին 09:1212 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել 08:5712 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5012 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2312 Օգս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 00:4212 Օգս, 2026
  • Dalan Fest. Գյումրու պատմական դալաններում ռոք է հնչում 00:3912 Օգս, 2026
  • Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն 00:1812 Օգս, 2026
  • Դիլիջանում կբացվի տեքստիլի միջազգային ցուցահանդեսը 00:1112 Օգս, 2026
  • Մեղրաքամի տոն՝ Լեռնաջուրում 23:4211 Օգս, 2026
  • Շիրակի մարզը պատրաստ է «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հաջորդ ծրագրին. Շիրակի մարզպետ 23:3311 Օգս, 2026
  • Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 23:1811 Օգս, 2026
  • ՀԿԿ-ում ավարտվել է ընտրակաշառքի գործով ևս մեկ վարույթի նախաքննություն 23:0011 Օգս, 2026
  • ԱԺ-ում շարունակել են լսել հանձնաժողովների նախագահի թեկնածուներին 22:4211 Օգս, 2026
  • Հայաստանի գավաթի խաղարկության նախնական փուլի զույգերը հայտնի են 22:2711 Օգս, 2026
  • Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը 22:1111 Օգս, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 21:5111 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ 21:4511 Օգս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ 21:3311 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր Սահմանադրությունից մինչև «քաղբանտարկյալներ»․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0011 Օգս, 2026
  • Կոմիտասի դաշնամուրային երկերի ընտրանին. նոր հրատարակություն 20:5611 Օգս, 2026
  • Օգոստոս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4911 Օգս, 2026
  • Արտասահմանցի ապագա բժիշկների պրակտիկան՝ Հայաստանում 20:4311 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.08.2026 20:3411 Օգս, 2026
  • Կանայք՝ ՏԻՄ ընտրություններում. քննարկում 20:3111 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015