• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 00:1125 Դեկ, 2023

Այս մրցանակաբաշխությունը նրա մասին է, որ մեր հերոսները ոչ միայն չեն հակադրում լավ ապրելը Հայաստանում ապրելու հետ, այլև լավ ապրելը կապում են ՀՀ-ում ապրելու հետ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է եղել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին՝ կավագործ, «Սաղմոս կերամիկա» ապրանքանիշի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մանուկյանին, փայտե խաղալիքներ արտադրող «Հատիկ» ապրանքանիշի հիմնադիր Վարդանուշ Գրիգորյանին, մանրանկարիչ-կրկնօրինակող, «Հայկական մանրանկարչության ստուդիայի» հիմնադիր Աննա Մարգարյանին, «Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանին, «Գիտակ ռոբոտիկս» ծրագրավորման և ռոբոտաշինության ստուդիայի հիմնադիր Խաչատուր Նիկողոսյանին, հայկական ավանդական հարսանիք կազմակերպող «Թոնիր հարսանեկան գյուղի» հիմնադիրներ Հայկ Երանոսյանին և Սիրարփի Խոջաբաղյանին, «Հնձան պանդոկի» հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Միքայելյանին, հագուստի դիզայներ, «Շամշիկ» ապրանքանիշի հիմնադիր Աննա Ավետիսյանին, քանդակագործ, «Բեն արտ» կենտրոնի հիմնադիր, 44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանին, «Զինվորաց իշխանաց» բարեգործական ՀԿ հիմնադիր Սիրվարդ Բերբերյանին, միկրոկանաչիների արտադրության հիմնադիր Իննա Ամիրխանյանին, ձեռագործ կաշվե իրերի արտադրությամբ զբաղվող Horus studio-ի հիմնադիր Գոռ Վաղրամյանին:



Մինչ գլխավոր մրցանակը հանձնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի մրցանակակիրներ,

Հյուրեր,

Ներկաներ,

Նախ՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մրցանակաբաշխության առիթով և շնորհավորել մրցանակակիրներին: Այստեղ մի քանի անգամ հնչեց միտքը, որ հայրենասիրությունն, այդ թվում՝ պրոֆեսիոնալիզմն է: Եվ մենք տեսնում ենք, որ ամեն տարվա հետ այս մրցանակաբաշխությունն իր կազմակերպման, անցկացման որակով դառնում է ավելի պրոֆեսիոնալ:

Ուզում եմ այն մարդկանց, ովքեր իրականացրել են այս ամբողջ աշխատանքը, հատուկ շնորհակալություն հայտնել: Բայց չեմ կարող հատուկ չընդգծել Հայաստանի Հանրապետության օրհներգի այն կատարումը, որը մենք լսեցինք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար: Վաղուց չէի լսել Հայաստանի Հանրապետության օրհներգի այնպիսի կատարում, որն ուղղակի, եթե շատ ուղիղ ասենք, մտնի երակներիդ մեջ: Եվ սկսած մեր փոքրիկ մենակատարի ընդհատվող ձայնից և շարունակությամբ ու կուլմինացիայով, դա իսկապես Հայաստանի Հանրապետության արժանի կատարում էր, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել:



Այստեղ խոսվեց, որ մեր մրցանակակիրներն իրենց գործով ներշնչանքի աղբյուր են հանդիսանում: Ուզում եմ ասել, որ նրանք ներշնչանքի աղբյուր են նաև ինձ համար, որովհետև նրանք տալիս են մտքեր կամ հարուցում են մտքերի ընթացք, որը շատ կարևոր է: Ի՞նչ նկատի ունեմ: Մասնավորապես, շատ կարևոր է մեր ժամանակների համար, որ մենք կա՛մ ընկալենք, կա՛մ տեսնենք, կա՛մ ներդնենք հերոսականությունն առօրեականության մեջ և հերոսականության առօրեականությունն ընկալենք: Սա շատ կարևոր նրբություն է: Ինձ համար այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին դրա մասին է:



Հետո, շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում լավ ապրելը հաճախ հակադրվել է Հայաստանում ապրելու հետ: Ինձ համար այս մրցանակաբաշխությունն առաջին հերթին նրա մասին է, որ մեր հերոսները ոչ միայն չեն հակադրում լավ ապրելը Հայաստանում ապրելու հետ, այլև լավ ապրելը կապում են Հայաստանում ապրելու հետ: Երբ ես տարբեր առիթներով և այս մրցանակաբաշխությանը պատրաստվելիս նայում էի հոլովակները, հանկարծ արձանագրեցի, որ հերոսները՝ այսօրվա մեր մրցանակաբաշխության հավակնորդներն արտահայտում են մտքեր, որոնք գրառելու արժանի են: Չեմ թաքցնի՝ ինքս իմ այսօրվա ելույթի համար ինձնից շատ բան չեմ ասի, ես պարզապես ուզում եմ մեջբերումներ անել «Մեր ժամանակի հերոսը 2023» մրցանակաբաշխության նոմինանտներից, որոնք սղագրել եմ սեփական ձեռքերով, որովհետև համարել եմ, որ դա շատ կարևոր աշխատանք է:

Այսպես՝ «Գլասս Վուդ» ապրանքանիշի հիմնադիր Կամո Գալստյանն ասում է. «Գործ կա ու բավականին շատ: Կարելի է մտածել, նոր բան ստեղծել: Իմ գործն է՝ ես մտածեցի, ես հորինեցի: Ու անելու ընթացքում ոչ պակաս կարևոր է չստացվելը, որքան ստացվելը: Ու չստացվելը նույն կերպ հաջողություն է, որքան ստացվելը»:

«Կանաչ տնակ» հանգստի գոտու համահիմնադիր Անի Կոստանդյանն իր հերթին ասում է. «Մեր ձեռնարկին նայում ենք առաջին հերթին որպես կյանք, որպես ժամանց, հետո նոր բիզնես: Կարևորում ենք նոր ու լավ մարդկանց հետ շփումը»: Ես սա կարևոր եմ համարում այն ընկալման առումով, որի մասին մի քանի անգամ ասել եմ՝ աշխատանքը նույնականացնելը չարչարանքի հետ և չարչարանքը նույնականացնելն աշխատանքի հետ: Ուզում եմ Անի Կոստանդյանին շնորհակալություն հայտնել, որ նա ընդգծում է, որ աշխատանքը, և այդ թվում՝ բիզնեսն առաջին հերթին հաճույք է, կյանք և կյանքի վայելում:



«Հնձան պանդոկի» հիմնադիր Հայկ Միքայելյանը, այդ միտքը կարծես հոլովակում կրկին հնչեց, ասում է. «Աշխատանք չկա չաշխատողի համար: Մարդ, եթե ունի ցանկություն աշխատելու, արարելու, հնարավոր է դա անել, որովհետև յուրաքանչյուր սահմանափակում մեր մտքում է»:

Վազգեն Հովսեփյանը, ով մեր այսօրվա նոմինատներից է, պատերազմի ստացած վիրավորման հետևանքով ծառայությունից արձակված սպա, Օշականում կարի արտադրամասի հիմնադիր, ասում է. «Պատերազմի հետևանքները, ապրումներն ինչ-որ տեղ կարող են օգնել, որ հասկանաս ու գնահատես խաղաղությունը: Երբ խաղաղությունը գնահատում ես, խաղաղ պայմաններում գործելու ցանկություն է առաջանում»:

Հարգելի ներկաներ,

Հաջորդ մեջբերման նկատմամբ ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունն առանձնահատուկ հրավիրել: Մեր արդեն իսկ մրցանակ ստացած Խաչատուր Նիկողոսյանը, ով «Գիտակ ռոբոտիկսի» հիմնադիրն է, և «Գիտակ ռոբոտիկսում» երեխաները զբաղվում են ռոբոտաշինությամբ, ասում է. «Շատ կարևոր գիտելիք կա, որ տալիս ենք երեխաներին, դա գիտակցումն է, որ նա կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր: Երբ խնդիրը տալիս ենք, երեխայի առաջին ռեակցիան է, որ ես այն չեմ կարող լուծել: Այնուհետև՝ քայլ-քայլ բերում ենք վիճակի՝ գիտելիք տալով, պարապելով, հարցնելով: Օրվա վերջում երեխան այդ խնդիրն արդեն լուծում է: Եվ մենք երեխայի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ ինքն առավոտյան ասում էր, թե այդ խնդիրը չի կարող լուծել: Մեկ օր, երկու օր, մեկ ամիս՝ արդյունքում երեխայի մոտ ձևավորվում է մտածելակերպ, որ ցանկացած խնդիր լուծելի է, և ինքը կարող է դա անել: Երբ համոզված ես, որ խնդիրը լուծվելու է, դա լուծվում է: Ուղեղը գտնում է ճանապարհներ այդ խնդիրը լուծելու համար: Երբ ի սկզբանե դու բլոկ ես անում, ասում ես՝ ես այս խնդիրը չեմ կարող լուծել, ուղեղն սկսում է փնտրել պատճառներ, արդարացումներ, թե դու ինչու այս խնդիրը չես կարող լուծել»:

Պարոն Նիկողոսյանը սա ասում է երեխաների մասին: Բայց սա ճիշտ է նաև մեծահասակների պարագայում, և ես այս միտքը վերահասցեագրում եմ բոլորիս՝ այս դահլիճում ներկա և դահլիճից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին:

Ավետիս Ավետիսյանը, որ «Վիկինգ» շամպունների արտադրության հիմնադիր է, պատերազմի մասնակից՝ ասում է. «Եթե դու որոշում ես, որ դժվարությունները պետք է հաղթահարես, ուրեմն ինչ գնով էլ լինի՝ պիտի հաղթահարես: Պատերազմն ինձ համար քննություն էր, իմ ամբողջ կյանքի քննությունը, քո վախերը հաղթահարելու, քո սկզբունքները, քո արժեքները, ընդհուպ՝ մինչև քո կյանքի գնով պաշտպանելու քննություն: Պատերազմում վիրավորվել եմ, բայց ոչ մի վիրավորում չի կարող մարդուն կոտրել, եթե ինքը ներքուստ գիտի, թե ինչ է ուզում: Եթե դու կյանքում ունես նպատակ, գիտես՝ ինչ ես ուզում, ոչ մի դժվարություն քեզ չի կարող կանգնեցնել, հակառակը՝ դժվարությունները կարող են քեզ ավելի առաջ մղել: Պետք է չընկճվել, առաջ մղվել: Բացի աշխատասիրությունից, գիտելիքներդ պիտի անընդհատ զարգացնես: Արտադրությունն է պետության ու տնտեսության ողնաշարը: Եթե նպատակասլաց ես ու ունես այդ կամքը, այդ որակները, որ դու գնում ես քո նպատակին, աշխատասեր ես ու վճռական ես, որ պիտի հասնես քո նպատակին, Հայաստանում ամեն ինչ կա դրա համար: Բոլոր ոլորտներում տեղ կա, որ հաջողես: Հայաստանում բոլորը պետք է արժեք ստեղծեն, եթե բոլորը ստեղծեն արժեք, այս պետությունը դրախտավայր կդառնա»:

Արմեն Տերտերյանը՝ «Ավա փրոդաքշըն աքսեզորիս» ապրանքանիշի հիմնադիր, ասում է. «Կամքը, համբերությունը և հավատը քո գործի նկատմամբ առանցքային են: Եթե հավատ չունեցար, չի ստացվի: Պետք է երկար մտածել, պետք է հիմնել: Եթե դու մի բան արտադրում ես, ձեռքդ բռնում քո ստեղծածը, հա՛մ նյութապես ես ապահովվում, հա՛մ հոգեկան բավարարվածություն ես ստանում»:

Շուշան Այվազյանը, ով «Օղակ» բրենդի հիմնադիրն է, ասում է. «Շատ դժվարություններ կան, բայց հենց դա է հետաքրքիր, որ հաղթահարես ու հասնես նոր փուլի, ու այդպես անընդհատ առաջ գնաս»:

Աննա Ավետիսյանը, որ «Շամշիր» բրենդի հիմնադիրն է և այստեղ արդեն մրցանակ ստացավ, ասում է. «Հայաստանում կան բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի աշխատես: Եվ եթե մարդ ունի ցանկություն, նպատակ, երազանք և աշխատասիրություն, հաստատ իր աշխատանքով կարող է բազում հաջողությունների հասնել»:

Horus studio բրենդի հիմնադիր Գոռ Վահրամյանը, որ նույնպես մրցանակ ստացավ, ասում է. «Ամենակարևոր բանը ցանկացած գործ սկսելու մեջ է, հետաքրքրասիրությունն է, կրթվելու ցանկությունը: Դա է միակ ճանապարհը, որ դու կարող ես ավելի լավը դառնալ, ավելի պրոֆեսիոնալ դառնալ ու հետաքրքիր լինել այն մարդկանց, ում շրջապատում դու գտնվում ես: Այդպես է և՛ բիզնեսում, և՛ առօրյա կյանքում: Հայաստանն է այն տեղը, որ ես ուզում եմ ծաղկեցնել»:

«Հատիկ» բրենդի հիմնադիր Էդվարդ Գրիգորյանն ասում է. «Ովքեր երազանք ունեն, թող գնան իրենց երազանքի հետևից: Ճանապարհը կարող է մի քիչ դժվար լինել, բայց պետք է չհանձնվել ու առաջ գնալ»:

«Համբարձումյան» պարի դպրոցի հիմնադիր Ավագ Համբարձումյանը, որ էլի մրցանակ ստացավ, և այս միտքը, իմիջիայլոց, հոլովակում հնչեց, բայց ես կրկնություններից չեմ խորշում, որովհետև կարծում եմ, որ սրանք մտքեր են, որ արժե կրկնել. «Եթե դու չսիրես այն, ինչ անում ես, դու ուղղակի կձախողես, քեզ մոտ ոչինչ չի ստացվի: Չի լինի ոսկե միջին՝ կամ պիտի անես լավ, կամ պիտի չանես»:

«Պատերազմի մասնակիցների աջակցության» նախաձեռնության հեղինակ Սիրվարդ Բերբերյանը, ով արդեն մրցանակ ստացավ, ասում է. «Մտքի դար է, մտքի հաղթանակի դար է: Միտքն ամենահզորն է այսօր աշխարհում, որովհետև մտքի արագությունը լույսի ու ձայնի արագությունից շատ է: Մենք մեր մտքով պիտի նվաճենք շատ բարձունքներ: Յուրաքանչյուր մարդ կարող է անել ամեն ինչ: Երբ մարդը ձգտում է օգտակար լինել, իր համար դժվարություններ չկան»:

«Սաղմոս կերամիկայի» հիմնադիր Անդրանիկ Մանուկյանն ասում է. «Հայաստանում լիքը հնարավորություններ կան՝ մնալու, ստեղծելու, զարգանալու: Մարդիկ ընդամենը չեն փնտրում գտնելու հնարավորություններ այստեղ զարգանալու: Ու ես այդ մարդկանց խորհուրդ կտամ մի փոքր ավելի աշխատասեր լինել, շփվող լինել, ինքնավստահ, չսահմանափակվել փոքր տարածքում, դուրս գալ իրենց տարածքներից և մի փոքր ավելի հեռուն նայել, որովհետև հնարավորություններն անսահման են ուղղակի»:

«Յուգեն» բրենդի համահիմնադիր Հասմիկ Ափոյանը ասում է. «Պիտի սահմանես նպատակ և այդ նպատակին հասնելու համար գտնես ճանապարհներ: Եվ ինչքան էլ դժվար լինեն ճանապարհները, հասնես քո վերջնական նպատակին»:

Հիմա ես այստեղ եմ եկել գլխավոր մրցանակը հանձնելու, և մինչ գլխավոր մրցանակակրի անունը հայտարարելը, ես նախ կմեջբերեմ նրա մտքերը երկու հատվածով, առաջին հատվածով՝ որպես մանկավարժ և երկրորդ հատվածով՝ որպես նորարար:

Նա ասում է. «Մտածող մարդը բոլոր բնագավառներում էլ առաջ է գնում: Երեխային պետք է հնարավորություն տալ խոսելու և մտածելու: Եթե նա ասում է մի բան, որ այնքան էլ ճիշտ չի, պետք է թույլ տալ, որ ասի: Այս դեպքում՝ երեխան ձեռք է բարձրացնում, ասում է՝ ես կասեմ, ես կասեմ: Եվ արդեն միասին ենք քննարկում: Երեխային պիտի անընդհատ խնդիրների առաջ կանգնեցնես՝ դե հաղթահարի, դե հաղթահարի: Այդ ընթացքում երեխան սկսում է զարգանալ ու դառնում է լավ մասնագետ, լավ քաղաքացի: Ես երեխայից շատ բան եմ սովորում, բոլորի ասածը լսում եմ: Ցանկացած ուսուցիչ այդպիսին պետք է լինի»: Որպես փորձարար և նորարար՝ նա երկու ջերմոց է կառուցել իր բակում՝ մեկը հին չօգտագործվող պատուհանափեղկերից, մյուսը՝ պլաստիկե և այլ շշերից և ասում է մեր իրականության համար չափազանց նորարար և կարևոր միտք. «Անձրևաջրերը գնում, կորում են: Մենք ջրերը պիտի խնայենք: Ես հավաքում եմ հա՛մ իմ անձրևաջրերը, հա՛մ հարևանիս»: Եվ այս միտքը ես ընդգծել եմ հատուկ, ասում է. «Խնդրեցի հարևանին, ասացի՝ եղբայր, քո անձրևաջրերն ինձ տուր: Մեր տանիքների կապը ստեղծեցինք, տանիքի ջուրը գալիս, լցվում է ջրի բաքի մեջ: Բաքի ջրերն օգտագործում ենք ոռոգման համար»:

Եվ այսպես՝ «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրն է Սևադա Կոջաբաղյանը Գորիսից, մաթեմատիկայի ուսուցիչ: Դիմավորեք նրան բուռն ծափերով, և այս ծափերը թող ուղղվեն մեր ժամանակների բոլոր հերոսներին»:

Հանձնելով գլխավոր մրցանակը մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանին՝ վարչապետը հավելել է. «Այս բեմից նախ շնորհակալություն՝ մեր բոլոր կատարողներին: Մեր սիրելի և հայտնի ստեղծագործություններից մեկի մեջ հնչում էր այս հարցը՝ ես ինչպե՞ս քեզ կոչեմ Հայրենիք իմ հայ: Ես կարծում եմ, որ մենք այսօր այս հարցի պատասխանը տվեցինք՝ մենք պիտի կոչենք այն Հայաստանի Հանրապետություն:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Դիտումների քանակ305
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը 23:3824 Դեկ, 2023 «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին է արժանացել մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ Սևադա Խոջաբաղյանը Հասարակություն
  • Մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը. Տիգրան Ավինյան 22:3224 Դեկ, 2023 Մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը. Տիգրան Ավինյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարման ակադեմիայում մասնակցում եմ նոր դասընթացի․ Նիկոլ Փաշինյան 21:5207 Սեպ, 2026
  • Դավթաշենի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել 21:4507 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ 21:3307 Սեպ, 2026
  • Հայկական թարմ մրգի ու բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա ծավալով 21:2507 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է 21:1007 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 21:0607 Սեպ, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 4 տարվա վաղեմության դեպքը՝ որպես նորություն. որն է ապատեղեկատվության նպատակը | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026
  • Քույր և եղբայր Փանոսյանների գործերը. ցուցահանդես՝ հայրենիքում 19:2807 Սեպ, 2026
  • Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ 19:1707 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում 19:0807 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել. աշխատակազմը հերքել է տարածվող լուրերը 19:0007 Սեպ, 2026
  • Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News 18:5907 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը հետևել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին 18:5107 Սեպ, 2026
  • Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում 18:4507 Սեպ, 2026
  • ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր 18:3607 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2807 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով 18:2107 Սեպ, 2026
  • «Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ 18:1507 Սեպ, 2026
  • Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Ավանեսյան 18:0907 Սեպ, 2026
  • Քիշնևն ընդունելի է համարել Մերձդնեստրի վերաինտեգրումը՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելու 18:0807 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը 18:0107 Սեպ, 2026
  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ 17:5307 Սեպ, 2026
  • Թարախակույտ՝ կրծքավանդակում. երեխայի կյանքը փրկվել է 17:4307 Սեպ, 2026
  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ 17:3407 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT 17:2507 Սեպ, 2026
  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են 17:1607 Սեպ, 2026
  • Խոզաբուծության ֆրանսիական փորձը՝ Հայաստանում 17:1007 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հրազդան գետի վրա՝ Իսակովի-Արշակունյաց հատվածում, կամուրջ կկառուցվի 17:0007 Սեպ, 2026
  • Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆ 16:5907 Սեպ, 2026
  • Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի 16:5407 Սեպ, 2026
  • Պաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում 16:4607 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը 16:3607 Սեպ, 2026
  • Ռիգայում Միրզոյանը և Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին 16:2807 Սեպ, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. Euractiv 16:2207 Սեպ, 2026
  • Ռիգայում Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով 16:1007 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը 16:0707 Սեպ, 2026
  • Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը 15:5807 Սեպ, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով. Պեսկով 15:4907 Սեպ, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 15:4007 Սեպ, 2026
  • Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը 15:3007 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ 15:2007 Սեպ, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ 15:1007 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA ընկերության կողմից իրականացվող նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին 15:0307 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Շուտով կսկսվեն Նորագավթի ուղեանցի շինարարական աշխատանքները 15:0007 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային 14:5407 Սեպ, 2026
  • Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը 14:4507 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3607 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին 14:2607 Սեպ, 2026
  • «Րայդթեք Էյ Էմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 799 մլն դրամի հարկ է վճարել 14:1407 Սեպ, 2026
  • Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը 14:0207 Սեպ, 2026
  • Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ 13:5107 Սեպ, 2026
  • Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 13:4207 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը 13:3607 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների մի շարք ընթացիկ հարցեր 13:2407 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:1507 Սեպ, 2026
  • Մեքսիկայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել. AP 13:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | 193 անշարժ գույքից մինչև նոր մեղադրանք․ Գագիկ Խաչատրյանի գործը՝ վեց տարի անց 13:0007 Սեպ, 2026
  • Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ 12:5907 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը 12:5007 Սեպ, 2026
  • Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է 12:4207 Սեպ, 2026
  • Սահմանային անցակետերի բացումը` կարևոր քայլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. համատեղ հայտարարություն 12:3107 Սեպ, 2026
  • Սաքսոնիա-Անհալթի ընտրությունում նշանակալի հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը 12:2207 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 12:1007 Սեպ, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ 12:0607 Սեպ, 2026
  • Ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը. Տիգրան Ավինյան 12:0407 Սեպ, 2026
  • Ռուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը 12:0007 Սեպ, 2026
  • Կիևն արևմտյան գործընկերներից ձմեռային օգնության կարիք ունի. Զելենսկի 11:5107 Սեպ, 2026
  • Top 50 բուհերի շրջանավարտներին՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում աշխատելու առաջարկ 11:3907 Սեպ, 2026
  • Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ 11:1907 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան 11:1307 Սեպ, 2026
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015