Արդեն 11 օր Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նախատեսված՝ Հայաստանի ուղարկած հումանիտար շարասյունը սպասման մեջ է: Գործընթացի հենց առաջին օրից Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում որդեգրեց՝ հայտարարություններից ընդհուպ գործողություններ: Մինչդեռ այս ընթացքում Կոռնիձորի սահմանային հատված այցելած թե՛ օտարերկրյա դիվանագետները, թե՛ միջազգային ու տեղական մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում անձամբ համոզվեցին, որ Լաչինի միջանցքը հենց Ադրբեջանն է փակել:
Հատկանշական է, որ մինչև օրս Բաքվից վստահեցնում են, թե այն բաց է: «Լուրերի» թղթակիցը վերջին զարգացումների շուրջ զրուցել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։