• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից է. Պուտին. «Հարևաններ» Թուրքիան Ռուսաստանի արտոնյալ գործընկերներից... 20:43
Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ ուղերձներ փոխանակվեցին Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպում․ ի՞նչ ուղերձներ... 20:12
Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 19:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մինչև համայնքների խոշորացումը 58 համայնքում աղբահանություն չի իրականացվել. ԱԺ-ում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը
Քաղաքականություն
17:1820 Մայ, 2024

Մինչև համայնքների խոշորացումը 58 համայնքում աղբահանություն չի իրականացվել. ԱԺ-ում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը

Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները և դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետևաբար, չի պահպանվել նպատակային արդյունավետության սկզբունքը: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 20-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կոշտ թափոնների կառավարման գործընթացի կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Ծովինար Վարդանյանը և Վահե Ղալումյանը:

Զեկուցողի  խոսքով՝ հաշվեքննության նպատակն է եղել  գնահատել Հայաստանի Հանրապետությունում կոշտ կենցաղային թափոնների կառավարման ռազմավարության իրականացման գործընթացը: Հաշվեքննության ընթացքում ձևակերպվել են երեք հիմնական հարցեր. կոշտ թափոնների կառավարման պետական քաղաքականությունը վերաբերո՞ւմ է արդյոք կառավարման գործընթացի ամբողջական շղթային, քաղաքականության միջոցառումների իրականացումն ապահովո՞ւմ է արդյոք ձևակերպված նպատակների իրագործումը և արդյոք ապահովվա՞ծ է արդյոք կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) կառավարման գործընթացի արդյունավետ բյուջետավորում:

Ատոմ Ջանջուղազյանը մասնավորապես նշել է, որ 2021-2023 թվականներին 4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել բնագավառում: Դրանցից որոշները  կատարվել են սահմանված ժամկետներից ուշ. չեն կատարվել աղբահանության 4 միջոցառումներ և այլն:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ` մինչև համայնքների խոշորացումը, կազմակերպված աղբահանություն իրականացվել է միայն քաղաքային և քաղաքամերձ բնակավայրերում,  իսկ 58 համայնքներում ընդհանրապես չի իրականացվել: Նախարարությունից տեղեկացրել են, որ 2023 թվականի տարեվերջի դրությամբ  աղբահանություն իրականացվել է հանրապետության բոլոր համայնքներում: «Այդուհանդերձ, հարկ է արձանագրել, որ աղբավայրերը և աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որևէ քաղաքաշինական, բնապահպանական  և սանիտարահիգիենիկ չափանիշների և շահագործվում են չկանոնակարգված»,- ընդգծել է նա:

Զեկուցողը  նշել է, որ արձանագրության հիման վրա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկներ են ներկայացվել, ստացել որոշակի պարզաբանումներ:

Ամփոփելով զեկույցը` Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է Հաշվեքննիչ պալատի  2024-2026 թվականների հաշվեքննության առաջնահերթություններին, որոնցից մեկը վերաբերում է օդի աղտոտվածությանը: Ընդգծվել է, որ օդի աղտոտվածության տեսանկյունից կոշտ թափոններն էական նշանակություն ունեն:  «Ըստ  Առողջապահության  համաշխարհային կազմակերպության տվյալների` արտաքին օդի աղտոտվածության հետևանքով աշխարհում տարեկան վաղաժամ մահանում է 4,2 մլն մարդ` հիմնականում պայմանավորված սրտանոթային, քաղցկեղային և քրոնիկ շնչառական հիվանդություններով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ օդում որոշակի չափով վտանգավոր մասնիկների աճի հետևանքով շաքարային դիաբետի զարգացման ռիսկն աճում է 15 տոկոսով` անկախ ճարպակալման մակարդակից»,- ասել է նա: Ըստ զեկուցողի` այս առումով Հայաստանը մտածելու բան ունի, քանի որ Հայաստանում  օդի աղտոտվածության մակարդակը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, 6  անգամ ավելի է,  իսկ աշխարհի 31 երկրների շարքում Հայաստանն օդի աղտոտվածությամբ 22-րդ է: Նույն վիճակագրության համաձայն` օդի աղտոտվածության հետևանքով մահացածության ցուցանիշը Հայաստանում  համաշխարհային միջին տվյալին գերազանցում է 19 տոկոսով, իսկ միջին եվրոպական ցուցանիշը` շուրջ 2,6 անգամ: «Մեր կարծիքով՝ սրանք ուշադրության արժանի գործոններ են, որոնք պետք է մեզ ավելի զգոն և հետևողական դարձնեն այս բնագավառում իրականացվող քաղաքականության նկատմամբ»,- ասել է նա:

Հարցի վերաբերյալ Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` նշելով կատարված մեծ աշխատանքը: Փոխնախարարը մանրամասնել է ռազմավարության մշակման ընթացքը և նշել, որ բավարար չափով միջոցառումներ են իրականացվել: Համայնքների միավորման արդյունքում 2022 թվականին 320 աղբավայրի փոխարեն ներկայում դիտարկվում է 120-ը: Նա նաև տեղեկացրել է, որ ոչ մի աղբավայր չի փակվել:

«Քանի դեռ նոր աղբավայր չի կառուցվել, հինը հնարավոր չէ փակել, քանի որ դա եթե ոչ ուղիղ, այլ համադրելի ծախսեր է պահանջում: Պետք է լինի կանոնավոր աղբահավաքություն, որպեսզի խոսենք աղբի անկանոն կուտակումը բացառելու մասին»,- ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ գործող օրենքը հնարավորությունների տեսանկյունից  բավականին լավն է: «Թերացե՞լ ենք: Երևի, եթե օրենքն ունի այդ հնարավորությունները, և մեր համայնքները չեն կիրառում նորմերը, ուրեմն պետք է այդ հնարավորությունների մասին ավելի լավ իրազեկեինք»,- նշել է Վաչե Տերտերյանը` հավելելով, որ այսօր ՀՀ-ում ոչ մի լիցենզավորված աղբավայր չկա: Անդրադառնալով «Կոտայք-Գեղարքունիք» աղբավայրերի շինարարությանը` նա նշել է, որ փոխաբեռնման կայանները պատրաստ են, Հրազդանի աղբավայրն ամբողջությամբ պատրաստ է շահագործման, բայց մեքենաների պարկն ամբողջական չէ: Հերթական անգամ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել: Բանակցություններ են ընթանում հարցի լուծման այլ տարբերակներ մշակելու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ մինչև տարեվերջ կամբողջացվեն ռազմավարության իրավական մասն ու տեխնիկական միջոցները: Նա նաև նշել է, որ փորձ է արվելու աղբահանություն իրականացնել բոլոր բնակավայրերից. բազմաթիվ խոշորացված համայնքներում սկսել են որոշակի աղբահանություն իրականացնել:

«Աղբահանությունը հասարակական կյանքի և վարքագծի արտապատկերումն է»,- ամփոփելով խոսքը` ասել է Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց 00:5703 Սեպ, 2026
  • Խոստանում են կարգավորել խնդիրները. Հրազդանի ցեմենտի սնանկացած գործարանը նոր սեփականատեր ունի 00:1903 Սեպ, 2026
  • Մեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարերը 23:4602 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի կալանավորման վերաբերյալ իրավապահների և պաշտպանների դիրքորոշումները հակադիր են 23:3002 Սեպ, 2026
  • ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունը 23:1202 Սեպ, 2026
  • 2026-ի 8 ամսում բյուջե է մուտքագրվել 2 տրլն 27 մլրդ դրամ. ՊԵԿ 23:0002 Սեպ, 2026
  • Դպրոցաշինության ծրագիրը կրթական նշանակություն ունի նաև կառավարության համար. վարչապետ 22:4702 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն է 22:3302 Սեպ, 2026
  • Քուչակ-Ապարան ճանապարհին 5 մարդու մահվան պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 22:1802 Սեպ, 2026
  • Հարցազրույց Գևորգ Պապոյանի հետ 22:0502 Սեպ, 2026
  • Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ․ Գալյան 21:5102 Սեպ, 2026
  • Գառնահովիտ բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցվել է․ Նիկոլ Փաշինյան 21:3802 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 2. 2026 21:1502 Սեպ, 2026
  • Պատգամավորները Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն 21:1202 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ն բացում է շուկան հայկական ապրանքների առաջ․ Բյուսելի նոր որոշումը | 02.09.2026 21:0002 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 2-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5502 Սեպ, 2026
  • Ռուբիոն հայտնել է ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի նպատակը 20:4802 Սեպ, 2026
  • Ոստիկանները բնակարանային գողության մեջ կասկածվողներին ձերբակալել են հանցափաստով 20:4302 Սեպ, 2026
  • Թրամփը Սպիտակ տանը տասնյակ հանրապետականների կհրավիրի ընթրիքի. ԶԼՄ-ներ 20:3702 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա 20:3102 Սեպ, 2026
  • Պեկինը զսպվածության կոչ է արել՝ Ռուսաստանի օդային տարածքը փակելու՝ Կիևի սպառնալիքներից հետո 20:2602 Սեպ, 2026
  • Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ 20:2102 Սեպ, 2026
  • ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին 20:1702 Սեպ, 2026
  • Բրյուսելը մշակում է Կալասի գխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու ծրագրեր. FT 20:1202 Սեպ, 2026
  • Նախընտրական շրջանում Սամվել Կարապետյանի օգտին ապատեղեկատվական արշավ է եղել. META 20:0602 Սեպ, 2026
  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 20:0002 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում. ՄԻՊ 19:5502 Սեպ, 2026
  • Ուկրաինան ԵՄ-ից միլիարդավոր եվրո է խնդրում օդային պաշտպանության համար 19:4902 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 02.09.2026 19:4202 Սեպ, 2026
  • Զորամասից՝ սահմանային անցակետ ու դպրոց. ՄԻՊ-ի տավուշյան այցը 19:3602 Սեպ, 2026
  • Լավ ապրելը ՀՀ-ում պետք է լինի սովորական, ինչի համար Կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում. Նիկոլ Փաշինյան 19:2902 Սեպ, 2026
  • Ճապոնիայում սովորելու հնարավորություն 19:2202 Սեպ, 2026
  • Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բերնդ Ֆինկեն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 19:1302 Սեպ, 2026
  • COP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է. ՇՄՆ 19:0802 Սեպ, 2026
  • Հասմիկ Ավետիսյանը հրավիրում է դիմակահանդեսի 19:0202 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | META-ն բացահայտել է՝ ինչպես է Կրեմլը փորձել միջամտել Հայաստանի ընտրություններին 19:0002 Սեպ, 2026
  • Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում վթարի հետևանքով մարզային ԲԿ-ներում հոսպիտալացվել է 10 տուժած. երկուսի վիճակը կայուն ծանր է. ԱՆ 18:5602 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 18:5102 Սեպ, 2026
  • Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրի կրթահամալիրը կառուցվել է. վարչապետ 18:4802 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատարին՝ Սամվել Գրիգորյանին 18:4202 Սեպ, 2026
  • Վթար Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում. նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել են 18:3602 Սեպ, 2026
  • Զբաղվածության ծրագիր հաշմանդամություն ունեցողների համար 18:3202 Սեպ, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 61 անձ 18:2302 Սեպ, 2026
  • Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել 18:1802 Սեպ, 2026
  • Վստահ եմ՝ Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներում. Վահագն Խաչատուրյան 18:1702 Սեպ, 2026
  • Վստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին 18:1202 Սեպ, 2026
  • Հաստատվել է Tour of Armenia հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը 18:0602 Սեպ, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը 17:5902 Սեպ, 2026
  • Լավ ապրելու հմտությունները ձեռք են բերվում առաջին հերթին դպրոցում. Փաշինյան 17:5302 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 17:5002 Սեպ, 2026
  • Ռազմական գործողությունների սրացում Իրանում 17:4402 Սեպ, 2026
  • ԵՄ-ում երկու տարով կկասեցվեն մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար 17:3902 Սեպ, 2026
  • Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:3302 Սեպ, 2026
  • Խոր ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրի մահվան մասին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին 17:2802 Սեպ, 2026
  • Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը 17:2302 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը 17:1702 Սեպ, 2026
  • Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Պապոյան 17:1102 Սեպ, 2026
  • Արարատի մարզի Վանաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Նիկոլ Փաշինյան 17:0602 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17:0102 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 |Oրենքի ընդունմամբ ստացվում է, որ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից.Փաշինյանը՝ Պուտինին 17:0002 Սեպ, 2026
  • Սյունիքում ԱԳՄԱՆ-ի ներկայացուցիչները, Դեյվիդ Ալենը, Ջոն Ասքոնասը և AECOM ինժեներական ընկերության ներկայացուցիչները քննարկել են ԹՐԻՓՓ ծրագիրը 16:5602 Սեպ, 2026
  • Նոր գյուղտեխնիկա՝ Թումանյան համայնքին 16:4102 Սեպ, 2026
  • Կալասը կանչել է ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին 16:3202 Սեպ, 2026
  • Հանրապետությունում նվազել է ՃՏՊ-ներից զոհերի թիվը․ ՆԳՆ-ն շարունակում է միջոցառումները 16:2302 Սեպ, 2026
  • Հայաստանում ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:1702 Սեպ, 2026
  • Խաղաղ պայմաններում հայ-ռուսական հարաբերությանը թարմ հայացքով պետք է նայել. Փաշինյանը՝ Պուտինին 16:1402 Սեպ, 2026
  • Հունգարիան խոչընդոտում է ԵՄ-ին Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները 16:0502 Սեպ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից Սանահին կայարանում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:5702 Սեպ, 2026
  • HAY-AT JAZZ-ի մարզային շրջագայությունն ու վերադարձը Գյումրի 15:4802 Սեպ, 2026
  • Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակության հետ քննարկվել է ԱԲ ոլորտի ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր 15:3702 Սեպ, 2026
  • ԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը 15:2602 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ 15:2002 Սեպ, 2026
  • Վարչապետը մի շարք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում 15:1202 Սեպ, 2026
  • Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ 15:0302 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | ԱԲ մուտքով աշխատաշուկան փոխվելու է, պետք է կարողանանք ճկուն լինել. վարչապետ 15:0002 Սեպ, 2026
  • Եվրոպան աջակցում է Ռուսաստանի դեմ Գերմանիայի ձեռնարկվող միջոցառումներին 14:5002 Սեպ, 2026
  • Տիգրան Մխիթարյանը որոնվում է որպես անհետ կորած 14:3902 Սեպ, 2026
  • Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է 14:3102 Սեպ, 2026
  • Եթե Հայաստանը Գյումրու ռազմաբազայի կարիքը չունի, այն կարող ենք դուրս բերել թեկուզ վաղը. Պուտին 14:2402 Սեպ, 2026
  • ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան 14:1102 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ 14:0902 Սեպ, 2026
  • Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի 14:0002 Սեպ, 2026
  • Ասֆալտ՝ գրունտի փոխարեն. նորոգվում է Դպրաբակ-Բարեպատ-Կալավան ճանապարհը 13:4802 Սեպ, 2026
  • Ուկրաինայի հարցը քննարկվել է ԵՄ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում 13:3602 Սեպ, 2026
  • Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը կառուցված է. Փաշինյան 13:2702 Սեպ, 2026
  • Աննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ 13:2402 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել 13:1402 Սեպ, 2026
  • Երևանում սեպտեմբերի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 13:0402 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Առանց շտապելու կանցնենք բոլոր կետերով. Պուտինը՝ Փաշինյանի հետ առաջիկա քննարկման մասին 13:0002 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսել 12:5202 Սեպ, 2026
  • Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում 12:3902 Սեպ, 2026
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» 2026-ի 6 ամսում 5 մլրդ 44 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:2702 Սեպ, 2026
  • Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում 12:1502 Սեպ, 2026
  • Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ 12:0502 Սեպ, 2026
  • ԱՄԷ են արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք․ ՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին 12:0002 Սեպ, 2026
  • Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են հանգիստ ռեժիմով երկխոսություն վարել Մոսկվայում 11:5202 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից 11:4302 Սեպ, 2026
  • Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ 11:3302 Սեպ, 2026
  • Բացահայտվել են Գյումրիում կատարված բնակարանային գողությունները․ երկու անձ ձերբակալված է, մեկը հետախուզվում է 11:2802 Սեպ, 2026
  • Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման և նորոգման 7 նախագիծ 11:1502 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015