• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել... 21:00
ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ. Էրդողան. «Հարևաններ» ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի... 20:34
Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:50
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը
Հասարակություն
15:3828 Ապր, 2023

Վարչապետին է ներկայացվել Տավուշի մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Իջևան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022 թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վեահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են վարչատարածքային բարեփոխումները: Ըստ այդմ՝ համայնքների թիվը մինչ միավորումը եղել է 62, իսկ միավորումից հետո՝ 4: Միավորման արդյունքում համայնքապետարանների հաստիքներն օպտիմալացվել են 32 տոկոսով, համայնքային ծառայողների թիվը՝ 14 տոկոսով, ավագանու անդամների թիվը՝ 52 տոկոսով, ավագանու կին անդամների թիվն աճել է 115 տոկոսով: Իրականացվել է 60 համայնքային ծառայողի վերապատրաստում: Աշխատավարձերը բարձրացել են 20 տոկոսով: Վարչապետին տեղեկատվություն է տրամադրվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերաբերյալ:

Տավուշի մարզում կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով նախ ներկայացվել է, որ կա 23 հիմնական դպրոց, 4 ավագ դպրոց և 53 միջնակարգ դպրոց, որոնցից 32-ի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, 31-ինը՝ բավարար, 17-ինը՝ անբավարար: Զեկուցվել է, որ 31 դպրոցում խնայողությունների հաշվին իրականացվել են ծրագրեր: Դովեղում, Կիրանցում և Գանձաքարում կառուցվում է 3 դպրոց, 2 դպրոցի կառուցում էլ նախատեսվում է Նավուրում և Գոշում: Ուսուցիչների ատեստավորման գործընթացի շրջանակում զեկուցվել է, որ մարզում 1634 ուսուցիչներից պարտադիր ատեստավորվել են 809-ը, 72-ն անցել են կամավոր ատեստավորում, 19 ուսուցիչ «Դասավանդիր, Հայաստան» ծրագրից են:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել նաև հաշվետու տարում մարզում իրականացված մշակութային և սպորտային միջոցառումների և ծրագրերի, մարզում գործող մշակութային կազմակերպությունների մասին, ընդգծել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր՝ վազք, խճուղավազք և սեղանի թենիս նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածության փաստը:

Նախադպրոցական հաստատությունների մասով ներկայացվել է, որ մարզում գործում է 63 մանկապարտեզ, որից 59-ը` համայնքային, 4-ը` մասնավոր: Վարչապետին զեկուցվել է, որ 56 համայնքային մանկապարտեզի ֆիզիկական վիճակը գնահատվում է լավ, իսկ 7-ը՝ բավարար: 2018-2022 թթ. Իջևանում կառուցվել է 2 նոր մանկապարտեզ, հիմնանորոգվել՝ 23-ը, 2023 թ. նախատեսվում է ևս 3-ը վերակառուցել: Ընդգծվել է, որ նոր կառուցված և հիմնանորոգված մանկապարտեզներն ապահովված են անհրաժեշտ գույքով:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է քաղաքաշինության ոլորտում 2019-2022 թթ. շինթույլտվությունների և կատարված ներդրումների մասին, ինչպես նաև անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի ֆինանսավորման (294,6 մլն դրամ) մասին, որն օգտագործվել է առողջապահական (6.9 տոկոս) և դպրոցաշինական (93.1 տոկոս) նպատակներով:

Ենթակառուցվածքների բարեփոխումների շրջանակում ներկայացվել է, որ իրականացվել է ջրամատակարարման և ջրահեռացման 19 ծրագիր (1 384 մլն դրամ), գազիֆիկացման 23 ծրագիր (141,4 մլն․ դրամ), էներգետիկայի 68 ծրագիր (1 407,4 մլն դրամ), ոռոգման 11 ծրագիր (407,4 մլն դրամ):

Ճանապարհաշինության մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում 153 կմ միջպետական ճանապարհներից վերանորոգվել է 5 կմ, 361 կմ հանրապետական նշանակության ճանապարհներից՝ 51 կմ, 1207 կմ տեղական և համայնքային նշանակության ճանապարհներից՝ 34 կմ: Ճանապարհաշինության համար 2022 թ․ նախատեսված բյուջեն կազմել է 9,43 մլրդ դրամ:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով 2022 թ․ ծրագրերի (1,1 մլրդ դրամ) շրջանակում իրականացվել է ջրամատակարարման 2 ծրագիր (267,1 մլն դրամ), ոռոգման համակարգերի վերանորոգման 1 ծրագիր (12,48 մլն դրամ), դպրոցաշինության 1 ծրագիր (210,5 մլն դրամ), կոմունալ ծառայությունների բարելավման և հասարակական տրանսպորտային ցանցի ձևավորման 1 ծրագիր (299,0 մլն դրամ), 35 հատ 540,5 կվտ արևային ֆոտովոլտային կայանների մատակարարման և տեղակայման ծրագիր (148,6 մլն դրամ) և համայնքների տեխնիկական վերազինման 1 ծրագիր (176,7 մլն դրամ):

Մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսության և հողօգտագործման մասով, զեկուցվել է 2022 թ․ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին: Ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ աշնանացան ցորեն, սուբսիդավորվող վարկեր, պարարտանյութերի ծրագիր, ինտենսիվ այգեգործություն/կաթիլային ոռոգում, տավարաբուծություն, ապահովագրական ծրագրեր, ոչխարաբուծություն և այծաբուծություն, ՓՄ խելացի անասնաշենք, հումքի մթերման վարկ, ագրոպարեն, գյուղ լիզինգ:

Հողօգտագործման մասով զեկուցվել է, որ տրվել է 1755,6 հա պետական հողերի վարձակալություն, 1315,9 հա համայնքային հողերի վարձակալություն, առկա են 11412 հա սահմանամերձ չօգտագործվող հողատարածքներ: Վարձակալության դիմաց պետական և համայնքային բյուջեներ են մուտքագրվել 800 մլն դրամ:

Հաշվետու տարում Տավուշում մշակվել է 5333 հա հողատարածք, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 250 հեկտարով: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնել է նաև կաթիլային համակարգով գործող 230 հա այգի, 53 հա ինտենսիվ այգի: 2021 թվականի համեմատ ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերը կտրուկ ավելացել են. այդ տարվա ընթացքում հիմնվել էր ընդամենը 4 հա ինտենսիվ այգի: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 46 մլրդ դրամ, ինչը 2021 թվականի համեմատ ավելի է 600 մլն դրամով:

Վարչապետին ներկայացվել է նաև առողջապահական ծրագրերի իրականացման, բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերման ուղղությամբ կատարված աշխատանքները: Ըստ այդմ՝ հումանիտար և կենտրոնացված կարգով տրամադրվել է դեղորայք, իմունականխարգելում-սառցարաններ և սառնարաններ, ձեռք է բերվել մեկ շտապ օգնության մեքենա, 6 թթվածնային կոնցենտրատորներ, Իջևանի բժշկական կենտրոնի համար համակարգչային տոմոգրաֆիա, Իջևանի բժշկական կենտրոնում ստեղծվել է հեմոդիալիզի բաժանմունք, ձեռք են բերվել բուժսարքավորումներ, բժշկական պարագաներ և այլ գույք: Այս նպատակով ներդրվել է 395 մլն դրամ: Ներկայացնելով շենքային պայմանները` նշվել է, որ ԲԿ-ներից 22-ը գտնվում են բավարար վիճակում, 2-ը ենթակա են նորոգման (Կոթիի և Զորականի ԳԲԱ-ներ), 4-ը ենթակա են վերակառուցման (Այրումի, Կողբի, Գետահովիտի և Պառավաքարի ԳԲԱ-ներ)։

Նիկոլ Փաշինյանին զեկուցվել են նաև սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքների, արտաքին կապերի և միջազգային համագործակցության, այդ թվում՝ միջազգային և այլ կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացման մասին:

Հաշվետու տարում Տավուշի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներկայացվել է, որ 2018-2022 թթ․ իրականացված 63 սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 6,86 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 59.8 տոկոս, համայնքի մասը՝ 34.8 տոկոս, այլ ներդրողներինը՝ 5.4 տոկոս:

Ներկայացնելով 2018-2022 թթ․ սուբվենցիոն ծրագրերն ըստ ոլորտների, նշվել է, որ իրականացվել է 299260 քմ ասֆալտապատման 35 ենթածրագիր (3,839 մլրդ դրամ), 65 կմ լուսավորության 6 ենթածրագիր (421 մլն դրամ), ջրամատակարարման/ջրահեռացման 8 ենթածրագիր (70 կմ/2744 ջրաչափ՝ 775 մլն դրամ), 19,7 կմ/1000 հա ոռոգման համակարգի 6 ենթածրագիր (340 մլն դրամ), մանկապարտեզների 4 ենթածրագիր (154 մլն դր), բնակարանաշինության, էներգոարդյունավետ բնակարանների 19 ենթածրագիր (19450 քմ տանիք՝ 1,130 մլրդ դրամ), համայնքային նշանակության օբյեկտների 11 ենթածրագիր (167 մլն դրամ), տեխնիկայի ձեռքբերման 2 ենթածրագիր (2 ավտոբուս, 1 տրակտոր՝ 34 մլն դրամ):

2022 թ․ հաստատված սուբվենցիոն ծրագրերը 16-ն են, ընդհանուր արժեքը կազմում է 4.3 մլրդ դրամ, որից պետբյուջեի մասը կազմում է 2․4 մլրդ դրամ, համայնքների մասը՝ 1․9 մլրդ դրամ: 2023 թ. սուբվենցիոն ծրագրերի մասով զեկուցվել է, որ ներկայացվել է 20 ծրագիր (6.1 մլրդ դրամ), որից պետական բյուջեի մասը կազմում է 3,7 մլրդ դրամ, իսկ համայնքի մասը՝ 2,4 մլրդ դրամ:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա հիմնախնդիրներին՝ անտառահատմանը, աղբահանությանը, հեռագնա արոտների հասանելիությանն ու բաշխվածությանը:

Վարչապետին ներկայացվել է նաև բյուջեի կատարողականը, որի շրջանակում իրականցվել են ՀՀ Տավուշի մարզպետարանի կողմից տարածքային պետական կառավարման ապահովում, մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայություններ, հանրակրթական ծրագրեր, ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման գնի սակագնի մասնակի փոխատուցում, անշարժ գույքի հարկի փոխատուցում, կապիտալ սուբվենցիաների տրամադրում, ՀՀ մարզերում առաջնահերթ կամ հրատապ լուծում պահանջող ծրագրեր:

Զեկուցվել է նաև, որ Տավուշի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի կազմել են 1,49 մլրդ դրամ` նախորդ տարվա 1,34 մլրդ դրամի դիմաց:

Նշվել է, որ մարզում առկա է քաղաքացիների սպասարկման 6 գրասենյակ, որոնք գործում են մեկ պատուհան սկզբունքով` մատուցելով պետական տարբեր ծառայություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նշել է, որ համայնքների կառավարման առանցքային նպատակը պետք է լինի բյուջեի աճը, և այդ ուղղությամբ պետք է իրականացվեն հետևողական աշխատանքներ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել քաղաքացիների սպասարկման որակի բարձրացման և հարմարավետ պայմանների ստեղծման նպատակով, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի ծառայություններ ստանալու համար դուրս գալ բնակավայրից:

Կառավարության ղեկավարը ընդգծել է Տավուշի մարզի համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերի ընդլայնումը և ընդգծել մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման, հիմնանորոգման և այլ կապիտալ ծրագրերի ավելացման անհրաժեշտությունը: Նշվել է նաև համապատասխան ստանդարտներով գրունտային ճանապարհների կառուցման և սպասարկման, ճանապարհների սալապատման կարողությունների զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև հանքավայրերի գործունեությանը: Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին, այդ թվում՝ իրավապահ մարմիններին հետևողական պայքար տանել անօրինական գործող հանքավայրերի գործունեության դեմ:

Վարչապետը կարևորել է նաև մարզում գյուղնշանակության հողատարածքների ծավալների ավելացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, տնամերձ այգիների որակի բարձրացման խրախուսումը և հավելել, որ մարզերը պետք է կառավարության աջակցությամբ ունենան գյուղատնտեսության ուղղվածության և զարգացման ռազմավարություններ: «Պետք է բարձրարժեք կուլտուրաների, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ առաջ շարժվել և զարգացնել գյուղատնտեսությունը: Մեր խնդիրն է, որպեսզի մարդն աշխատելով հողի վրա` լավ ապրի, կարողանա լուծել իր սոցիալական խնդիրները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը վերը նշված հարցերի շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ: Ընդգծվել է նաև սպանդանոցների գործունեության և վաճառքի կետերի նկատմամբ առավելագույն հսկողություն իրականացնելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել նաև անտառահատումների դեմ պայքարին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, այլընտրանքային էներգետիկայի, մարզական ենթակառուցվածքների զարգացմանը և այլ հարցերի:

Զեկուցվել են նաև մարզում քրեածին իրավիճակի, Պարեկային ծառայության գործունեության մասին` ընդգծելով, որ հատկապես վերջինիս գործունեության արդյունքում նվազել է ավտովթարների թիվը:

Դիտումների քանակ97
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ բնակավայր տանող ճանապարհահատվածը 16:1818 Օգս, 2026
  • Ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած 16:0418 Օգս, 2026
  • Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Սիրիայի լքված Աբու ալ-Դուհուր ավիաբազային 15:5918 Օգս, 2026
  • ՆԳ նախարարը «Զվարթնոց» օդանավակայանում ծանոթացել է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին 15:4218 Օգս, 2026
  • Արամ Հովհաննիսյանը ՌՈ անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել 15:3918 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածությունը 15:3018 Օգս, 2026
  • Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ 15:2618 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 15:2318 Օգս, 2026
  • Քուշները Նեթանյահուի հետ քննարկել է Գազայի վերականգնման ամերիկյան ծրագիրը 15:1318 Օգս, 2026
  • Հունաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 15:0318 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ կոնգրեսականը Երևանում է․ Փաշինյանն ու Միրզոյանը Համադեի հետ քննարկել են TRIPP-ը 15:0018 Օգս, 2026
  • Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ 14:5418 Օգս, 2026
  • Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանն առնչվող հարցեր 14:4818 Օգս, 2026
  • Փաշինյանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տարածաշրջանային գործընթացները 14:4618 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին 14:4118 Օգս, 2026
  • Բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Կամբոջայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 14:3318 Օգս, 2026
  • Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 14:3018 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3018 Օգս, 2026
  • ՏՏ ոլորտի շրջանառությունն առաջին կիսամյակում 14.3 տոկոսով աճել է 14:1418 Օգս, 2026
  • «ԱՄԱՌ» ՍՊԸ կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է 13:5718 Օգս, 2026
  • ՀԿԿ աշխատակիցների երեխաների աշխատանքները՝ ԺԱԹ-ում 13:4418 Օգս, 2026
  • Թրամփը կենտրոնացած է Իրանի դեմ տնտեսական ճնշման քաղաքականության վրա. Քուշներ 13:3218 Օգս, 2026
  • Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում 13:2318 Օգս, 2026
  • Ձեր ղեկավարության ներքո երկիրը շարունակում է դինամիկ զարգանալ. Վիետնամի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանին 13:1518 Օգս, 2026
  • Ինձ դուր է գալիս Հորմուզի նեղուցն ամերիկյան տարածք ճանաչելու գաղափարը. Թրամփ 13:1318 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | 341 մլրդ դրամ՝ 6 ամսում․ ինչն է նպաստել ՏՏ ոլորտում շրջանառության աճին | 18.08.2026 12:5918 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի զովացուցիչ ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը 12:5218 Օգս, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 12:3918 Օգս, 2026
  • Նորածնին թողած անձին դեռևս չենք հայտնաբերել. Կամո Ցուցուլյան 12:3118 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:2218 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանության անձնակազմին եմ ներկայացրել ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանին. Պապիկյան 12:1518 Օգս, 2026
  • 2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել 12:1018 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 12:0218 Օգս, 2026
  • Այս գիշեր Մոսկվայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 ԱԹՍ 11:5918 Օգս, 2026
  • Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5518 Օգս, 2026
  • Քաղաքացիների 74,6 տոկոսը վստահում է կամ առնվազն չեզոք դիրք ունի ոստիկանության գործունեության նկատմամբ 11:4618 Օգս, 2026
  • Անկարայի և Լոնդոնի հարաբերություններն առաջիկայում նոր բարձունքների կհասնեն. Էրդողան 11:4318 Օգս, 2026
  • Համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար պարեկություն անելու տարածք. Արմեն Մկրտչյան 11:3218 Օգս, 2026
  • Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:1918 Օգս, 2026
  • Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 11:1118 Օգս, 2026
  • Երեխաների տարիքային առանձնահատկությունները և գաջեթներից կամ ցանկացած այլ էկրաններից կախվածության ռիսկերը 11:0318 Օգս, 2026
  • ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք 10:5118 Օգս, 2026
  • Երևանում երեք մեքենա է բախվել. տուժածները հոսպիտալացվել են 10:2718 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:2418 Օգս, 2026
  • Հայաստանի պատանեկան շախմատի թիմը Բոտվիննիկի գավաթում զբաղեցրել է 5-րդ տեղը 10:1218 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | «Վարչաֆեստ 2026» երաժշտական մրցույթ-փառատոնին մեծ տոնախմբություն է սպասվում. վարչապետ 10:0018 Օգս, 2026
  • Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին 09:4718 Օգս, 2026
  • Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել 09:3918 Օգս, 2026
  • Շուրջ 160 չափանիշով գնահատվել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի պատրաստվածությունը 09:1318 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0018 Օգս, 2026
  • Գրքային ջերմ միջավայր՝ «Գրականգառ»-ում 08:4818 Օգս, 2026
  • Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:3018 Օգս, 2026
  • Օգոստոսի 22-ին հանդիպում ենք Վարչաֆեստում. վարչապետ 08:1218 Օգս, 2026
  • «Հայաստան. բաց դուռ»՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին 00:5118 Օգս, 2026
  • Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից 00:1518 Օգս, 2026
  • «Փոքրիկ իշխանը»՝ նոր մոտեցմամբ. հրավիրում է ԳԱԿ Փոքր թատրոնը 23:4617 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում 23:1817 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 քաղաքագետի նկատմամբ 23:0017 Օգս, 2026
  • Անահիտ Շիրինյանն ազատվել է ԱԽ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից 22:4717 Օգս, 2026
  • Էքստրեմալ զբոսաշրջային տրանսպորտի համար կարող են սահմանվել հաշվառման և երթուղիների նոր կանոններ․ Զբոսաշրջության կոմիտե 22:2517 Օգս, 2026
  • Բովանդակային խոսք, փոխադարձ մեղադրանքներ, սպառնալիք և պոեզիա. խայտաբղետ ելույթներ՝ ԱԺ նիստում 22:0917 Օգս, 2026
  • Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան 21:5117 Օգս, 2026
  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 21:3217 Օգս, 2026
  • Օգոստոսի 17-21-ը Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը 21:2517 Օգս, 2026
  • ՀՀ ԲՏԱ նախարարության և Հնդկաստանի ՊՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 21:0417 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն 21:0017 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մեկ հրահանգով հոսանքազրկվել է մի ամբողջ խոշորացված համայնք․ բանավեճ ԱԺ-ում 21:0017 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 17. 2026 20:5217 Օգս, 2026
  • Օգոստոս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4517 Օգս, 2026
  • Կրեմլին թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ 20:4017 Օգս, 2026
  • Մեկնարկել են Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները 20:3317 Օգս, 2026
  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից 20:2817 Օգս, 2026
  • Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում 20:2417 Օգս, 2026
  • 2026-27 ուստարին՝ Ընթերցանության տարի. Երևանում մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները 20:1817 Օգս, 2026
  • Ձեռագործ պայուսակներ ու դեկորատիվ իրեր. տեղական բիզնես 20:1317 Օգս, 2026
  • Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ 20:0617 Օգս, 2026
  • Երևանում բոլոր շինկազմակերպությունների մոտ արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ 19:5717 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 17.08.2026 19:5017 Օգս, 2026
  • Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են նախաքննական մարմին 19:4317 Օգս, 2026
  • Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում 19:3717 Օգս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը 19:2917 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի՝ ինչու չի կատարում ՀՀ նկատմամբ պարտավորությունը. ՔՊ պատգամավոր 19:2217 Օգս, 2026
  • Ստուգումներ են ընթանում «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում, երկուսում հայտնաբերվել են խախտումներ. ՍԱՏՄ 19:1617 Օգս, 2026
  • 1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք 19:0217 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանն ակնկալում է, որ ՀԱՊԿ-ը իրականությունը գնահատի օբյեկտիվորեն. ՔՊ պատգամավոր 19:0017 Օգս, 2026
  • Հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինվի բռնությունից զերծ մոդելով. Աննա Հակոբյանի տեսաուղերձը 18:5417 Օգս, 2026
  • Իրաքյան Քրդստանի վարչապետի գրասենյակն ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել 18:4317 Օգս, 2026
  • Քրիստափոր Կոլումբոսի նավի կրկնօրինակը կանգ է առել Լիվերպուլում. «Այլ լուրեր» 18:3417 Օգս, 2026
  • Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-ից 18:2817 Օգս, 2026
  • Թրամփը սպառնում է ռմբակոծել Օմանը, եթե այն խոչընդոտի ԱՄՆ-Իրան բանակցությունները 18:2117 Օգս, 2026
  • Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են 18:1417 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիլիթ Գալստյանի թենածությունը 18:0817 Օգս, 2026
  • Փրկարարներն ու պարեկները Մեղրի-Քաջարան ճանապարհին օգնության են հասել զբոսաշրջիկներին 17:5817 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան 17:5017 Օգս, 2026
  • Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան 17:4217 Օգս, 2026
  • Քննարկվել են պլաստիկ թափոնների կրճատմանն ու կայուն լուծումների ներդրմանն ուղղված հնարավորությունները 17:3817 Օգս, 2026
  • Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների 60-օրյա ժամկետը այլևս ուժի մեջ չէ 17:3017 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:2217 Օգս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգում 1346 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան 17:2217 Օգս, 2026
  • Պապիկյանը պարգևատրել է ՊՆ-ում պաշտոնավարումն ավարտող երկու խորհրդականներին 17:1617 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015