• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման 10-ամյա ծրագիր. «Հարևաններ» Վրաստանն ունի ենթակառուցվածքների զարգացման... 20:08
Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի՞ Գարնանը՝ շրջադարձային փուլ․ ռուս-ուկրաինական... 19:43
Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:59
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի. վարչապետ
Քաղաքականություն
15:0718 Ապր, 2023

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի. վարչապետ

Խաղաղությունը կախված է նաև մեզնից և մեր դիրքորոշումներից, ու իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորը անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Արդյոք հնարավո՞ր է նման զարգացում: Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ, որոնց մի մասին վերը անդրադարձա, բայց, իհարկե, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում դրանք ավելի մանրամասն պարզաբանման կարիք ունեն՝  ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն և պարտավորվեն այսօր և երբևէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:

Իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով: Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ:

Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:

Ասեմ նաև, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չեն համապատասխանում, և մենք դա կարող ենք ապացուցել: Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք:

Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին: Եւ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ մենք երբեք անդրադարձ չենք կատարել: Եւ խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարում ու անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի ապագային, բայց կարևոր էր և կարևոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որևէ պահի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ:

Իրականում վերջին հինգ տարվա ընթացքում ես սա մի քանի անգամ եմ փորձել անել, բայց, ցավոք, ամեն անգամ թեման վերաճում է ընդդիմություն-իշխանություն բանավեճի, ինչը նույնպես նորմալ է: Բայց իրականում կա գործնական խնդիր՝ հարցի պատասխանը օբյեկտիվորեն գտնելու անհրաժեշտություն, և ես հիմա դա կփորձեմ անել այնպես, որ ասվածը որևէ մեկին ուղղված մեղադրանքի տեսք չունենա, որպեսզի մենք կենտրոնանանք հարցի բովանդակության և ոչ թե ձևի վրա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի: Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում՝ ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել և չփոխել, կամ վերանայել, դարձնել Ա պլյուս 1 կամ Ա մինուս 1 կարգավիճակ - պայմանականորեն եմ ասում, որ լրացուցիչ քաղաքական կրքեր չբորբոքեմ, այլ կենտրոնանանք բովանդակության վրա - այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան, և այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել, փոխել և դարձնել Բ կարգավիճակ, ապագա որևէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել այս տրամաբանությամբ չի կարող, որովհետև եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես:

Հիմա, մենք ինքներս, սեփական ձեռքերով (ձեզ հայտնի ժամանակ) -էլի չեմ ասում, թե երբ, որ լրացուցիչ կրքեր չբորբոքեմ - բանակցային, քաղաքական, աշխարհքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլև ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Եւ սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Բայց էլի ուզում եմ ուշադրություն դարձնենք հետևյալի վրա. առնվազն հիմա՝ սա չեմ ասում որևէ մեկին մեղադրելու համար, այլ արձանագրելու, որ մինչև այս ակնհայտ փաստի և իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա: Երբեք:

Բայց, ինչպես ասել եմ, խաղաղությունը համարում եմ իմ քաղաքական հանձնառությունը՝ առանձնապես հիմա, առանձնապես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեի վերահաստատումից հետո: Եւ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարևոր է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորվի, և այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստում հաջորդ կարևոր խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, հետևյալն է.

չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել, կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Կարևոր է նաև կողմերի միջև ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի, և որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար:

Իհարկե, տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը նույնպես չափազանց կարևոր է խաղաղության համար: Բայց այս խնդրին բազմիցս եմ անդրադարձել՝ արձանագրելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանված ճանապարհները պետք է վերաբացվեն կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա: Իրավազորության կիրառման պրակտիկ կողմը, իհարկե, պիտի և կարող է համապատասխանել տեխնոլոգիական ժամանակակից պահանջներին, բայց այստեղ կարևորը ոչ այնքան տեխնիկական դետալներն են, որքան իրավական բովանդակությունը»,- ասաց Փաշինյանը:

Դիտումների քանակ426
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | | 07.09.2026 21:0007 Սեպ, 2026
  • Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել 20:5807 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. սեպտեմբեր 7. 2026 20:5307 Սեպ, 2026
  • Գերմանիայի 9 քաղաքում ՀՕՊ ստորաբաժանումներ կտեղակայվեն դրոնների դեմ պայքարի համար. Reuters 20:4807 Սեպ, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան 20:4207 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր 20:3807 Սեպ, 2026
  • Մարդիկ կարող են սեփական հողամասերում պինդ ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանել 20:3207 Սեպ, 2026
  • «Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները 20:2707 Սեպ, 2026
  • Քաղաքացու հետ բանակցությունը արդյունք է տվել. Բաբաջանյան-Աշտարակ հատվածում շինաշխատանքները սկսել են 20:2107 Սեպ, 2026
  • Մերձավոր Արևելքի ճգնաժամի օրերին ՀՀ վերադարձած 902 քաղաքացի պետությունից փոխհատուցում է ստացել 20:1607 Սեպ, 2026
  • Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերակառուցումը շուտով չի սկսվի 20:1007 Սեպ, 2026
  • Պուտինը և Ալիևը քննարկել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցեր 20:0507 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2026 19:5907 Սեպ, 2026
  • Ռինոլոգիա և քիթ-կոկորդ-ականջաբանություն. եռօրյա կոնֆերանս 19:5207 Սեպ, 2026
  • Գաստրոփառատոն՝ Գավառի տնտեսական ներուժը 19:5207 Սեպ, 2026
  • Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային՝ Հորմուզի նեղուց զորք ուղարկելու հետևանքների մասին 19:4507 Սեպ, 2026
  • Ամիրխանյանական երեկո՝ Լոս Անջելեսում 19:3607 Սեպ, 2026
  • Քույր և եղբայր Փանոսյանների գործերը. ցուցահանդես՝ հայրենիքում 19:2807 Սեպ, 2026
  • Չինաստանը գաղտնի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ է մատակարարել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ 19:1707 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում 19:0807 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը նման հայտարարությամբ հանդես չի եկել. աշխատակազմը հերքել է տարածվող լուրերը 19:0007 Սեպ, 2026
  • Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատնեշի կառուցումը. YLE News 18:5907 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը հետևել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին 18:5107 Սեպ, 2026
  • Համագործակցության հեռանկարները ֆրանսիական CEA-Leti գիտահետազոտական ինստիտուտի հետ․ հանդիպում ԷՆ-ում 18:4507 Սեպ, 2026
  • ԱՄՀ առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են հարկային վարչարարության բարելավման հարցեր 18:3607 Սեպ, 2026
  • Հայտնաբերվել է 497 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2807 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայություններն առավել հասանելի են․ հերթագրվեք առցանց կամ սպասարկվեք կենդանի հերթով 18:2107 Սեպ, 2026
  • «Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄ 18:1507 Սեպ, 2026
  • Սկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթի նոր շրջափուլ. Ավանեսյան 18:0907 Սեպ, 2026
  • Քիշնևն ընդունելի է համարել Մերձդնեստրի վերաինտեգրումը՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տրամադրելու 18:0807 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը 18:0107 Սեպ, 2026
  • Միրզոյանը և Բրաժեն ստորագրել են արձանագրություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ 17:5307 Սեպ, 2026
  • Թարախակույտ՝ կրծքավանդակում. երեխայի կյանքը փրկվել է 17:4307 Սեպ, 2026
  • Կարևորվել է հայ արտահանողների համար ԱՄԷ շուկա մուտք գործելու դյուրացումը․ Գևորգ Պապոյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ 17:3407 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա և Կիև են բերել խաղաղության կարգավորման վերաբերյալ թարմացված փաստաթղթեր. FT 17:2507 Սեպ, 2026
  • Սոցցանցային ղազախական տիրույթում ՀՀ վարչապետին վերագրվող հայտարարությունները կեղծիք են 17:1607 Սեպ, 2026
  • Խոզաբուծության ֆրանսիական փորձը՝ Հայաստանում 17:1007 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հրազդան գետի վրա՝ Իսակովի-Արշակունյաց հատվածում, կամուրջ կկառուցվի 17:0007 Սեպ, 2026
  • Հայաստանը հետևողականորեն ընդլայնում է գործընկերությունը բալթյան բոլոր երկրների հետ. ԱԳՄԱՆ 16:5907 Սեպ, 2026
  • Պատերազմը կշարունակվի նաև ձմռանը. Զելենսկի 16:5407 Սեպ, 2026
  • Պաշտպանության նախարարը անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ ուսումնական զորամասերից մեկում 16:4607 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Շվեդիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացման և զարգացման անհրաժեշտությունը 16:3607 Սեպ, 2026
  • Ռիգայում Միրզոյանը և Բրաժեն ծաղիկներ են զետեղել Անկախության հուշարձանին 16:2807 Սեպ, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան խանգարել են Կալասին պաշտպանական խումբ ստեղծել. Euractiv 16:2207 Սեպ, 2026
  • Ռիգայում Արարատ Միրզոյանի պաշտոնական քննարկումները մեկնարկել են Լատվիայի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցով 16:1007 Սեպ, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը 16:0707 Սեպ, 2026
  • Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը 15:5807 Սեպ, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով. Պեսկով 15:4907 Սեպ, 2026
  • Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆ 15:4007 Սեպ, 2026
  • Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը 15:3007 Սեպ, 2026
  • Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ 15:2007 Սեպ, 2026
  • Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ 15:1007 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը ՀԲ փոխնախագահի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA ընկերության կողմից իրականացվող նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին 15:0307 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Շուտով կսկսվեն Նորագավթի ուղեանցի շինարարական աշխատանքները 15:0007 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային 14:5407 Սեպ, 2026
  • Տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը 14:4507 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է 14:3607 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը Դուբայում մասնակցում է 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովին 14:2607 Սեպ, 2026
  • «Րայդթեք Էյ Էմ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 799 մլն դրամի հարկ է վճարել 14:1407 Սեպ, 2026
  • Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը 14:0207 Սեպ, 2026
  • Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում մի շարք մշակութային կառույցներ անվճար կհյուրընկալեն բոլոր հետաքրքրված անձանց․ ԿԳՄՍՆ 13:5107 Սեպ, 2026
  • Հայկ Կոնջորյանը Շվեյցարիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները 13:4207 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրի միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը 13:3607 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների մի շարք ընթացիկ հարցեր 13:2407 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:1507 Սեպ, 2026
  • Մեքսիկայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրատեխնիկայի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել. AP 13:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | 193 անշարժ գույքից մինչև նոր մեղադրանք․ Գագիկ Խաչատրյանի գործը՝ վեց տարի անց 13:0007 Սեպ, 2026
  • Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ 12:5907 Սեպ, 2026
  • «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումը 12:5007 Սեպ, 2026
  • Գյումրու «Համով-հոտով» արագ սննդի կետի գործունեությունը կասեցվել է 12:4207 Սեպ, 2026
  • Սահմանային անցակետերի բացումը` կարևոր քայլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. համատեղ հայտարարություն 12:3107 Սեպ, 2026
  • Սաքսոնիա-Անհալթի ընտրությունում նշանակալի հաղթանակ է տարել «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը 12:2207 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Լոռու մարզում 12:1007 Սեպ, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը. վարչապետ 12:0607 Սեպ, 2026
  • Ազդարարում ենք 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկը. Տիգրան Ավինյան 12:0407 Սեպ, 2026
  • Ռուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը 12:0007 Սեպ, 2026
  • Կիևն արևմտյան գործընկերներից ձմեռային օգնության կարիք ունի. Զելենսկի 11:5107 Սեպ, 2026
  • Top 50 բուհերի շրջանավարտներին՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում աշխատելու առաջարկ 11:3907 Սեպ, 2026
  • Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ 11:1907 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են կարճացված փողերով հրացան 11:1307 Սեպ, 2026
  • Չլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿ 10:5907 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը 10:5207 Սեպ, 2026
  • Պարտադրել է մնալ դրսում՝ գումարը վաստակել, փոխանցել․ Երևանի բնակչուհին մարմնավաճառ երկու կանանց սեռական շահագործման է ենթարկել 10:1507 Սեպ, 2026
  • Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿ 10:0607 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Վարչապետը չեզոքացրել է անկլավների մասով մանիպուլյացիայի հնարավորությունը 10:0007 Սեպ, 2026
  • Մայամիի օդանավակայանում վթարի է ենթարկվել Amazon Air-ի բեռնատար ինքնաթիռը․ զոհեր և վիրավորներ կան 09:4907 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի 09:2407 Սեպ, 2026
  • Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ 09:0407 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1507 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0407 Սեպ, 2026
  • ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել 1958-ին Ներքին Սասնաշենի մոտ խոցված ամերիկյան ինքնաթիռի անձնակազմի զոհերի հիշատակին 23:1506 Սեպ, 2026
  • Մեր ժամանակների հերոսը. Անահիտ Սիմոնյան 23:0106 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում 22:5206 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի գործով երկու դատավոր, վեց տարի տևած դատաքննություն՝ առանց դատավճռի 22:4306 Սեպ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները 22:3806 Սեպ, 2026
  • Փաշինյան-Պուտին հանդիպման ուղերձները. Մեծ բանավեճ 21:4706 Սեպ, 2026
  • Երևանը ձևակերպում է խնդիրն ու լուծման ուղիներ առաջարկում. ինչ ճակատագիր է սպասվում երկաթուղուն 21:4506 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ն իր շահը չի զոհաբերելու Ռուսաստանին. փորձագետները՝ երկաթուղու մասին 21:0006 Սեպ, 2026
  • Անկլավների թեման շահարկող արտաքին և ներքին դերակատարները ձգտում են թուլացնել ՀՀ դիրքերը. փորձագետներ 20:3306 Սեպ, 2026
  • Vlume թվային հարթակը հասանելի է դարձնում հայերեն բովանդակությունը | Հարցազրույց Մարտիկ Չոլաքեանի հետ 19:4906 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015