ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվեցին և հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի և կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվեց մինչև երեք ժամ:
Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 32 հարց: