Հակոբ Արշակյանի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ:
Այս կապակցությամբ 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից պատասխանեցին, որ դատախազության որոշման մասին չեն կարող կարծիք հայտնել, քանի որ այն դեռ չեն ստացել: Իսկ այն հարցին` վերջին շրջանում նման որոշումների արդյունքում ՀՔԾ-ում քանի գործ է հարուցվել և ինչպիսի ընթացք են դրանք ստացել, նախաքննական մարմնից ասացին՝ «2019 թվականից մինչ օրս ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից, և հարուցվել է, համապատասխանաբար, 18 քրեական գործ: Սակայն դրանցից 11-ի վարույթը կարճվել է, 2-ը` կասեցվել, 4-ի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Հիշյալ քրեական գործերից միայն մեկն է ուղարկվել դատարան, սակայն դա էլ կարճվել է դատարանի վարույթում»: