• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է... 01:42
Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի... 00:47
ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների... 00:05
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ
Քաղաքականություն
12:5203 Նմբ, 2020

Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով»,- երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանից, տեսակապի միջոցով The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-5000:

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին,- ասում է վարչապետը,- փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»:

Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանո՞ւմ է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար:

Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»:

Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի կողմից:

«Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»: Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար:

Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է՝ նրա խոսքով, «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի»:

Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»:

«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել:

«Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար»,- ասում է ՀՀ վարչապետը:

Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան:

«Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր»,- կանխատեսում է նա:

«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»:

Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»:

Դիտումների քանակ1606
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի տեսանկյունը շատ տպավորիչ է. Մակրոնը՝ թավշյա հեղափոխության արդյունքների մասին 13:5004 Մայ, 2026
  • Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 13:4104 Մայ, 2026
  • Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին 13:3004 Մայ, 2026
  • Իրանը զգուշացրել է, որ կգրոհի ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Հորմուզի նեղուց մտնելու փորձի ժամանակ 13:2204 Մայ, 2026
  • Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի 13:1404 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների դիմավորման պաշտոնական արարողությունը 13:0704 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը 13:0104 Մայ, 2026
  • Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ 12:5404 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուցից դուրս բերել արգելափակված նավերը. Թրամփ 12:4604 Մայ, 2026
  • Թուրքիայի առաջին փոխնախագահն է, որը երբևէ այցելում է Հայաստան. Փաշինյանը՝ Ջևդեթ Յըլմազի այցի մասին 12:3904 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը 12:2904 Մայ, 2026
  • Առաջին անգամ է, երբ Ադրբեջանի նախագահը մասնակցում է Հայաստանում տեղի ունեցող միջոցառմանը, թեպետ՝ հեռակապով. Փաշինյան 12:2304 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան 12:1604 Մայ, 2026
  • Ուկրաինական դրոնը խոցվել է Կրեմլից ոչ հեռու 12:0804 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը 11:5404 Մայ, 2026
  • ԱԺ ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է 12 դիտորդական առաքելություն․ ԿԸՀ 11:4604 Մայ, 2026
  • Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը. Բաբիշ 11:2404 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը 11:1904 Մայ, 2026
  • Սա պատմական պահ է, այս դեսպանատունն ավելին է, քան զուտ երկու երկրի միջև երկարատև կապի խորհրդանիշ. Բելգիայի վարչապետ 11:1504 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն 11:1204 Մայ, 2026
  • Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում 10:2804 Մայ, 2026
  • Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան կհասնի պարարտանյութի նոր խմբաքանակ 10:2204 Մայ, 2026
  • Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան 09:4704 Մայ, 2026
  • Երևանի Դրոյի փողոցում տների տանիքներ են այրվել 09:3004 Մայ, 2026
  • Կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում էջերն ու ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումների 09:2204 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը` Երևանում | ՈՒՂԻՂ 08:5604 Մայ, 2026
  • Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն 08:5304 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2804 Մայ, 2026
  • Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցում է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը 08:1504 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:0404 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ 01:4204 Մայ, 2026
  • Վարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում 00:4704 Մայ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին մասնակցել են 607 դպրոցի աշակերտներ 00:1004 Մայ, 2026
  • ԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփ 00:0504 Մայ, 2026
  • Ամերիկահայերը 2-րդ աշխարհամարտում. Էռնեստ Դերվիշյան 23:2903 Մայ, 2026
  • Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը Երևանում է 23:2403 Մայ, 2026
  • Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է Հայաստան 23:0803 Մայ, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը փոխել է գույները՝ ի պատիվ հյուրերի և ի նշանավորումն անցկացվելիք գագաթնաժողովների 22:3203 Մայ, 2026
  • Համացանց արտանետվող կեղծ լուրերի հերքումները քիչ դեպքերում են հասնում հավատացողներին. փորձագետներ 22:2603 Մայ, 2026
  • Պատմական իրադարձություն Հայաստանի համար. 50 պատվիրակություն ԵՔՀ գագաթնաժողովին 22:2103 Մայ, 2026
  • Վարչապետի անունից, ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է ընթրիք 22:1303 Մայ, 2026
  • Ենթադրյալ ընտրակաշառքներն ու քաղաքական միջավայրը. Մեծ բանավեճ 21:5503 Մայ, 2026
  • Խորվաթիայի վարչապետը ժամանել է Հայաստան 21:4803 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 21:4003 Մայ, 2026
  • Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ժամանել է Հայաստան 21:3603 Մայ, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:3403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Սան Մարինոյի արտգործնախարար Լուկա Բեկկարին 21:2703 Մայ, 2026
  • Գաղափարական և մշակութային նկարագրով Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն է 21:2303 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Նախընտրական հիբրիդային պատերազմ, 5-րդ շարասյուն. ինչու է ՌԴ-ն սրում հնամաշ գործիքները 21:0003 Մայ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակը 20:3903 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան 20:2603 Մայ, 2026
  • Տավուշի բնակավայրերում լուծվում է ջրամատակարարման խնդիրը | Հարցազրույց Կորյուն Խաչատուրյանի հետ 20:2103 Մայ, 2026
  • Այսօր Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դռոն շոու. Արայիկ Հարությունյան 20:0503 Մայ, 2026
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան | ՈՒՂԻՂ 19:5903 Մայ, 2026
  • ՀՀ և Հյուսիսային Մակեդոնիայի նախագահները կարևորել են քաղաքացիների միջև անմիջական շփումների խթանումը 19:5803 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 03.05.2026 19:4303 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետը 19:4003 Մայ, 2026
  • ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորությունները 19:3803 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան 19:2703 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահը 19:1703 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 19:1203 Մայ, 2026
  • Երևան, Հանրապետության հրապարակ-2026. վարչապետը տեսանյութ է հրապարակել 19:0703 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարները 18:5903 Մայ, 2026
  • Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3803 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 18:0803 Մայ, 2026
  • Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. ՀՀ նախագահ 18:0403 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը 17:4503 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը 17:4103 Մայ, 2026
  • Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2903 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 17:2403 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ 17:1703 Մայ, 2026
  • Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները 17:1003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը 17:0803 Մայ, 2026
  • Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան 16:4803 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների զարգացման հեռանկարները 16:2703 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները 16:2003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը 16:1403 Մայ, 2026
  • Զելենսկին ժամանեց Երևան 16:1003 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը 16:0103 Մայ, 2026
  • Հանդիպում Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:5503 Մայ, 2026
  • Ինստագրամիս հետևորդների թիվը հատեց 900 հազարը. Փաշինյան 15:4503 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետը 15:3603 Մայ, 2026
  • Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 15:2803 Մայ, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:1503 Մայ, 2026
  • Լիտվայի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 14:3503 Մայ, 2026
  • Իլիանա Յոտովայի հետ ստորագրեցինք Հայաստանի և Բուլղարիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր. վարչապետ 14:2503 Մայ, 2026
  • Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին. Նիկոլ Փաշինյան 14:1703 Մայ, 2026
  • AFCP-ն աջակցել է Հայաստանի ամենավաղ քրիստոնեական հուշարձաններից մեկի՝ Երերույքի տաճարի պահպանությանը 13:3803 Մայ, 2026
  • EPC գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ 13:0003 Մայ, 2026
  • Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ 12:5103 Մայ, 2026
  • Հայտնի է՝ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերը որ համարի թվերի ներքո հանդես կգան 12:4203 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է Լեհաստանի հետ ամրապնդելու բարեկամական հարաբերություններն ու դրանք բարձրացնելու որակական նոր մակարդակի. Փաշինյան 11:5903 Մայ, 2026
  • Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահը 11:4703 Մայ, 2026
  • Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ 11:2703 Մայ, 2026
  • Կանադայի վարչապետը ժամանել է Հայաստան 11:1603 Մայ, 2026
  • Եվս մեկ օրինակ, որը հստակ արտացոլում է Կառավարության աջակցության թիրախային լինելը. Գևորգ Պապոյան 11:1403 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սիսիան քաղաքում 11:0803 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կատարվող նվիրատվությունների և նախընտրական հիմնադրամների միջոցների տնօրինման վերաբերյալ 10:1603 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին խոշոր իրադարձություններ են սպասվում ՀՀ-ում. վարչապետ 09:5303 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Սևան քաղաքի մի շարք փողոցներում 09:2903 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015