20-ամսյա ընդմիջումից հետո Բելգրադի և Պրիշտինայի ներկայացուցիչները վերադարձել են բանակցությունների սեղանի շուրջ: Շատերը դա համարում են նշանակալից քայլ և կարևորում են բանակցությունների օրակարգի մեկ կետը. Սերբիայի Կոսովոն ճանաչելու հարցը:
Բելգրադը չի ճանաչում տարածաշրջանի անկախությունը և նշում է, որ Կոսովոյի ներկա իշխանությունն իրականում ներկայացնում է միայն էթնիկ ալբանացիների շահերը: Երկխոսության վերսկսումը հնարավոր եղավ Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Բայց հիմա նորից Եվրամիությունը կարևոր դեր է խաղում այս գործընթացում:
Երկու կողմերն ընդունում են, որ հանդիպումը դժվար է լինելու: Իրավիճակը բարդացել է Հաշիմ Թաչիի դեմ քրեական գործով: Հաագայի գլխավոր դատախազությունը Կոսովոյի նախագահին մեղադրում է պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների համար: