Ռուսաստանցիներին երկրի ներսում ամառային հանգիստն անցկացնելու կոչ է արել վարչապետ Միշուստինը: Նա զգուշացրել է, որ տարբեր երկրներում համավարակի վիճակը տարբեր է, շատ պետություններ տնտեսական իրավիճակից ելնելով բացում են սահմանները, վերացնում սահմանափակումները, բայց ոչ ոք չի կարող ապահովել զբոսաշրջիկների պաշտպանվածությունը վարակից:
Իսկ Խորվաթիան ընդունել է առաջին չեխ զբոսաշրջիկներին: Մասնագետները նկատել են, որ երկու երկրում համավարակը միանման է զարգացել, և միաժամանակ էլ հանվել են կարանտինի սահմանափակումները: