Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ սիրիական հակամարտության կարգավորման, ինչպես նաև Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների շուրջ: Երկրների նախագահները քննարկել են լիբիական հիմնախնդիրի մասին հարցեր: Միաժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները: