Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է պաղեստինյան «Համասի» քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիային: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
Նշվում է, որ կողմերը քննարկել են «Պաղեստինի ազգային միասնության վերականգնման ուղիները՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության քաղաքական հարթակում»:
Զրույցի ընթացքում «քննարկվել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ միջազգայնորեն ճանաչված իրավական հիմունքներով կայուն և համապարփակ կարգավորման հասնելու ջանքերի համատեքստում»:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Հանիայի հետ հանդիպել է նաև Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: