Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին մեր խորհրդարանականները հակադարձել են Ադրբեջանի հակահայկական հայտնի հռետորաբանությանը:
Մարդու իրավունքների խախտումները և քաղբանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում բավականին մտահոգիչ են։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը ներդնում է բոլոր ուժերը միջազգային հանրությանը ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքները հարգող երկիր ներկայանալու համար, այնուամենայնիվ արձանագրվել է, որ իրավիճակն այս երկրում բավականին մտահոգիչ է։