Ուրբաթ տեղի է ունեցել Ռուսաստանի նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումը նախ երկրի արդեն նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, այնուհետև՝ կառավարության բոլոր անդամների հետ:

ՏԱՍՍ-ի մեկ այլ տեղեկությամբ, Միշուստինը կատարել է առաջին նշանակումը: Դաշնային հարկային ծառայության նոր ղեկավար է նշանակվել Դանիիլ Եգորովը, որը մինչ այդ զբաղեցնում էր նույն ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը: