Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում հերքել է Բաթումի նավահանգստի՝ Հայաստանին վաճառելու մասին հայկական լրատվամիջոցներում տարածված լուրերը:
«Տեղեկատվությունը չի համապատասխան իրականությանը: Բաթումի նավահանգիստը 49 տարով վարձակալության է տրվել՝ «Բաթումի նավթային տերմինալ» ընկերության կողմից կառավարման իրավունքով»:
Նախօրեին հայկական մամուլում հայտնվել էր տեղեկատվություն, որի համաձայն Վրաստանը պատրաստվում է Բաթումի նավահանգիստը վաճառել 600 մլն դոլարով, իսկ Հայաստանը դիտարկում է հավանական գնումը: