ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Նա ընդգծել է, որ սոցիալական ցանցերում քննարկվում է մի բան, որն իրականությանը չի համապատասխանում:
«Խոսում են այն մասին, որ մենք հնարավորություն ենք տվել ոստիկանությանը հեռախոսային վերահսկողություն իրականացնելու համար, բայց ոստիկանությունը մինչ այս օրենքի նախագիծն էլ ունեցել է հնարավորություն և օգտագործել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը, որում հստակ գրված է, որ ոստիկանությունն իրավունք ունի հեռախոսային վերահսկողություն իրականացնել: Այս նախագծով մենք ոստիկանությանը հնարավորություն ենք տվել ունենալ սեփական սարքավորումները»,- ասել է Սիփան Փաշինյանը: