• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը ՀՀ անկախության թշնամիներն են. Սուքիասյան Բաց հարթակ․ Գագիկ Ծառուկյանն... 20:38
Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական անձնակազմը. «Հարևաններ» Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել... 20:35
Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Օգնելով Սիրիային՝ ձգտում ենք վերադարձնել պարտքը. ՀՀ ԱԽ քարտուղարի ելույթը Մոսկվայում
Քաղաքականություն
17:1820 Նմբ, 2019

Օգնելով Սիրիային՝ ձգտում ենք վերադարձնել պարտքը. ՀՀ ԱԽ քարտուղարի ելույթը Մոսկվայում

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ելույթ է ունեցելՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա անդրադարձել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու պատճառներին: 
 
«Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:
 
Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է: Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:
 
Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է:
 
Անցած ժամանակահատվածում առաքելության աշխատանքի արդյունքում հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են տասնյակ հազարավոր քառակուսի մետր տարածք՝ օգնելով տեղացիներին վերագտնել կյանքի խաղաղ, նորմալ ռիթմը:
 
Հայկական մարդասիրական առաքելության բժիշկները նշված ժամանակահատվածում բժշկական օգնություն են ցուցաբերել հազարավոր սիրիացիների, իրականացրել են հարյուրավոր վիրահատություններ: Ընդ որում՝ ցանկանում են ընդգծել, որ մենք կարևորում ենք մեր առաքելությունը անգամ մեկ մարդկային կյանք փրկելու դեպքում:
 
Այս տարվա հոկտեմբերի 14-ին հայկական մարդասիրական առաքելության մասնագետների հերթական խումբը մեկնեց Սիրիա՝ փոխարինելով այնտեղ գտնվող նախորդ խմբին, և ներկայումս նրա գործունեությունը Սիրիայում հաջողությամբ շարունակվում է»,- նշել է Ա.Գրիգորյանը:
 
Նա անդրադարձել է  անվտանգության ապահովման համար քիմիական և կենսաբանական սպառնալիքներին, տեղեկացրել, որ ներկայումս անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Ա.Գրիգորյանը նշել է, որ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով քննարկման կներկայացվի փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո:
 
«Կենսաբանական անվտանգության մասով ընդգծեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որի ղեկավարումը վերապահվել է ինձ: Ներկայումս աշխատանքային խումբը, համակարգվելով Հայաստանի անվտանգության խորհրդի անձնակազմի կողմից, ակտիվ աշխատանքներ է իրականացնում նորմատիվ բազայի ստեղծման և կատարելագործման, այդ ոլորտում միջոցառումների իրականացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, և մեծապես հենց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ են մեր գործընկերների մոտ փարատվել եղած կասկածները:
 
Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:
 
Այս համատեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:
 
Դրա հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է կենսաբանական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը: Ի հաստատումն դրա՝ նշեմ, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան կենսաբանական անվտանգության հարցերով խորհրդակցություններ՝ ռուս-հայկական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում այս հարցի համար փոխանակվեցին մանրակրկիտ և վստահելի կարծիքներ:
 
Խորհրդակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը և կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված բազմակողմ հարթակներում սերտ համակարգման և փոխգործակցության պատրաստակամությունը:
 
Մենք նաև պատրաստ ենք համագործակցության ԱՊՀ շրջանակներում ինչպես բազմակողմանի ձևաչափով, այնպես էլ երկկողմ հարթությունում՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կենսաբանական անվտանգության ոլորտում մեր համագործակցության զարգացման համար կարևոր նշանակություն ունեն Համագործակցության շրջանակներում նորմատիվ-իրավական բազայի զարգացումը, փորձի փոխանակումը, մասնագետների փոխադարձ այցելությունները, սեմինարների և քննարկումների անցկացումը, համատեղ միջոցառումների իրականացումը»,- ասել է ԱԽ քարտուղարը:
 
Խոսելով օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավման մասին՝ Ա.Գրիգորյանը նշել է, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, որպես տարանցիկ ճանապարհ, գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը:
 
«Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:
 
Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն: Մենք նաև աշխատանքներ ենք իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում համագործակցության հաստատման ուղղությամբ, որտեղ Հայաստանն ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, մասնավորապես՝ ՇՀԿ հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի ձևաչափում:
 
Ուզում եմ նաև հատուկ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական: Այսինքն՝ այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր»,- եզրափակել է Ա.Գրիգորյանը:
Դիտումների քանակ54
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սիրիայի հայերը եթե ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները. Արմեն Գրիգորյան 20:5211 Հոկ, 2019 Սիրիայի հայերը եթե ցանկանան Հայաստան գալ, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները. Արմեն Գրիգորյան Տարածաշրջան
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13:00 | 105 մլն դրամի հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 մլն դրամով. Կամո Արեյանի գործ 12:4424 Հլս, 2026
  • Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր 12:4024 Հլս, 2026
  • Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը 12:2924 Հլս, 2026
  • «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 12:1824 Հլս, 2026
  • Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ 12:0524 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 11:5324 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա 11:4824 Հլս, 2026
  • Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք 11:3924 Հլս, 2026
  • Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները 11:2524 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն 11:1024 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով 10:2024 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Գազի գինը փոխելու ՌԴ պնդումների դեպքում ՀՀ-ն կարող է վերանայել պայմանագիրը. փորձագետ 10:0024 Հլս, 2026
  • Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ 09:2924 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները 09:2124 Հլս, 2026
  • 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը 09:1724 Հլս, 2026
  • Ուկրաինան շարունակում է հարվածել Wildberries-ի պահեստներին 09:0624 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2024 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0524 Հլս, 2026
  • Ինսուլտի դեպքերի մինչև 90%-ը հնարավոր է կանխարգելել 01:0024 Հլս, 2026
  • Ամառային ճամբար՝ գյուղատնտեսության հետ 00:4524 Հլս, 2026
  • Հութիների հարվածներն էլ ավելի են սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում 00:2824 Հլս, 2026
  • Դիլիջանում հայտնաբերվել և ձերբակալվել են Երևանի Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող 2 հետախուզվող 00:1024 Հլս, 2026
  • Համերգաշար՝ նվիրված Քրիստոնեության 1725-ամյակին 23:5423 Հլս, 2026
  • Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող 23:3523 Հլս, 2026
  • Քննարկվել են Պարագվայում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և համայնքի մասին առկա տվյալների ճշգրտման հնարավորությունները 23:1323 Հլս, 2026
  • Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ 23:0023 Հլս, 2026
  • Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք․ ծրագիրը մեկնարկել է համերգով և նամականիշի թողարկմամբ 22:4523 Հլս, 2026
  • ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր 22:2923 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ է իրականացրել 22:0923 Հլս, 2026
  • 30 տարվա էներգետիկ կախվածություն ՌԴ-ից՝ մեկ ստորագրությամբ. ՀՀ-ն կարող է գազ ներմուծել ևս 3 երկրից 21:5323 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել 21:3823 Հլս, 2026
  • Եվրոպայում օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում նոր ջերմային գմբեթ է սպասվում 21:2523 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական գյուղմթերքը՝ դեպի Եվրոպա․ ինչ խորհուրդներ են տալիս ԵՄ փորձագետները 21:0023 Հլս, 2026
  • Արջը, գայլն ու COP 17-ը 20:5923 Հլս, 2026
  • Հութիների գործողությունների համար Թրամփը սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին 20:5623 Հլս, 2026
  • Յուլիս 23-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5323 Հլս, 2026
  • Կանայք բիզնեսում և ՏԻՄ-երում՝ որպես համայնքների զարգացման ներուժ 20:4923 Հլս, 2026
  • Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել 20:4423 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 23.07.2026 20:3923 Հլս, 2026
  • Տպավորություն է, որ Իրանը պատրաստ չէ գործարքի. Ռուբիո 20:3423 Հլս, 2026
  • Եվրահանձնաժողովը Google ընկերությանը պարտավորեցրել է 890 մլն եվրո տուգանք վճարել 20:2923 Հլս, 2026
  • Հանրային քննարկման են ներկայացվել բարձրագույն կրթության լիցենզավորման և հավատարմագրման նոր կարգերը․ ԿԳՄՍՆ 20:2423 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 23. 2026 20:1923 Հլս, 2026
  • Իսրայելը ողջունել է Սաուդյան Արաբիայի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» միանալու վերաբերյալ Թրամփի առաջարկը 20:1423 Հլս, 2026
  • Արարատի մարզում բազմաբնակարանների կառուցմամբ կթարմացվի բնակարանային ֆոնդը. փոխվարչապետ 20:0923 Հլս, 2026
  • Եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի ջերմատներով, ինտենսիվ այգիներով, ձկնաբուծարաններով 20:0423 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 19:5823 Հլս, 2026
  • Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հաստատվել է 14 ծրագրային հայտ 19:4923 Հլս, 2026
  • Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը 19:3823 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան 19:3023 Հլս, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակելու մասին բանաձև է ընդունել 19:2423 Հլս, 2026
  • Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում 19:1723 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ 19:0823 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Առինջ մոլի» մի շարք տաղավարներ կնիքվել են. ՔԿ-ն ներկայացրել է պատճառները 19:0023 Հլս, 2026
  • Քննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր 18:5923 Հլս, 2026
  • Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև 18:4623 Հլս, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան 18:3723 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարը ուսուցիչների հետ քննարկել է հանրակրթության ոլորտի բարեփոխումները 18:2623 Հլս, 2026
  • Կալասը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մանրամասները 18:1823 Հլս, 2026
  • Կապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումը 18:0923 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Կոնստանտինոս Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել 17:5723 Հլս, 2026
  • Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի 17:4923 Հլս, 2026
  • Խաղաղություն, ենթակառուցվածքներ և երկկողմ կապեր․ Վահան Կոստանյանի քննարկումները Կանադայում 17:3823 Հլս, 2026
  • Սահմանվել է ֆոնդային բորսաների ցանկը 17:2623 Հլս, 2026
  • ՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալ 17:1423 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Հեռավար բնակարան գնելուց մինչև «Կանաչ տեխնոլոգիաների հաբ»․ Կառավարության նիստի որոշումները 17:0023 Հլս, 2026
  • Երևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդով 16:5123 Հլս, 2026
  • Եթե Իրանը նավթ չվաճառի, ուրեմն ոչ ոք չի վաճառի. Ղալիբաֆ 16:3823 Հլս, 2026
  • Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն հրավիրում է հետևել #DipTalk-ին 16:2823 Հլս, 2026
  • ՄԻՊ-ը և Կապանի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները 16:1723 Հլս, 2026
  • Բացահայտվել է ամիսներ առաջ տեղի ունեցած սպանությունը 16:0623 Հլս, 2026
  • 2027 թվականին ԱՄՆ զինված ուժերին կհատկացվի աննախադեպ գումար՝ 1,15 տրիլիոն դոլար 15:5323 Հլս, 2026
  • Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները 15:2623 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո 15:1123 Հլս, 2026
  • Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը 15:0923 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Կրթական կենտրոն և տեխնոլոգիական 6 կացարան՝ Մարմաշենում. ներդրումը՝ 100 մլն դրամ 15:0023 Հլս, 2026
  • ԳԱԿ սաները՝ թատերական աշխարհում 14:5823 Հլս, 2026
  • Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը 14:4423 Հլս, 2026
  • 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում 14:2923 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածները շարունակվում են 14:1623 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին 14:0323 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմը 13:5423 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք 13:4823 Հլս, 2026
  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում 13:3923 Հլս, 2026
  • Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր 13:2723 Հլս, 2026
  • Զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են. ՔԿ 13:2223 Հլս, 2026
  • Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը 13:0923 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 4.4 մլրդ դրամ տուգանքի փոխարեն վարորդները վճարել են 3.4 մլրդ. ինչպես նվազեցնել շեմը 13:0023 Հլս, 2026
  • Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 12:5823 Հլս, 2026
  • Բագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվեն 12:4623 Հլս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ 12:3223 Հլս, 2026
  • Հորմուզի նեղուցում իրանական ականի վրա լցանավ է պայթել 12:2923 Հլս, 2026
  • Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը. դատախազություն 12:2023 Հլս, 2026
  • Արգելափակվել է Բաբ էլ Մանդեբի նեղուցը 12:1823 Հլս, 2026
  • Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու 12:1623 Հլս, 2026
  • Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը 12:0823 Հլս, 2026
  • Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել է 12:0223 Հլս, 2026
  • Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հողամաս կտրամադրի 11:5223 Հլս, 2026
  • Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք 11:2723 Հլս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0023 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015