Այսօր Երևանում մեկնարկում է XVI «Կին» միջազգային կինոփառատոնը: Բացման արարողությունը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում, մրցութային 5 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրմամբ:
Այս տարի փառատոնին ներկայացված են կին ռեժիսորների 65 կինոնկար՝ 13 երկրից: Փառատոնի անվանակարգերը երկուսն են՝ «Լավագույն ֆիլմ» և «Հատուկ մրցանակ»: Մասնակիցներին կհանձնվեն նաև դիպլոմներ: