Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այցելել է Դոնբաս, որտեղ, ինչպես Մինսկի բանակցություններում համաձայնեցրել էին եռակողմ շփման խմբի ներկայացուցիչները, ուկրաինական զորքերի դուրսբերում էր նախատեսված: Աշխարհազորայինների հետ հանդիպումը, սակայն, Դոնբասում այնքան էլ հաջող չի ընթացել և տհաճ ավարտ է ունեցել:
Նրանցից մեկը Զելենսկուն հարցրել է՝ ծրագրել է, արդյո՞ք, նախագահը հանդիպել «Ոչ, կապիտուլյացիային» ակցիայի մասնակիցների հետ, որոնք դեմ են հանդես եկել «Շտայնմայերի բանաձևին»:
Նախագահի պատասխանը սկանդալային է ստացվել. «Դու հիմա ինչի՞ մասին ես խոսում, ի՞նչ կապիտուլյացիա: Ես եկել եմ քեզ ասելու, որ զենքդ վայր դնես: Դու չե՛ս կարող ոչ մի վերջնագիր ներկայացնել: Դու ինձ չհասկացար: Մենք, ինչ է, մտնենք ու խլե՞նք զենքը... Լսի՛ր, ես այս երկրի նախագահն եմ: Ես 42 տարեկան եմ և ինչ-որ հիմար չեմ: Ես եկել ու ասում եմ՝ զենքդ վա՛յր դիր, իսկ դու թեման փոխում ես»,- ասել է Զելենսկին:
Տհաճ խոսակցությունից հետո բարկացած նախագահն արագ հեռացել է: