Սիրիայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո թուրք զինվորականները ոչնչացրել են 109 զինյալի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կայացած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև ելույթի ժամանակ: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ներկայումս գործողությանը մասնակցում են թուրքական բոլոր ստորաբաժանումները: