ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ՌԴ Յարոսլավլ քաղաքի Ֆեոդոր Վոլկովոյի անվան ռուսական ակադեմիական թատրոնում ներկա է եղել Հայաստանի անկախության 28- և Շառլ Ազնավուրի 95-ամյակներին նվիրված տոնական միջոցառմանը։
Ելույթի սկզբում Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բարեկամական Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկը՝ Յարոսլավլ այցելելու հրավերի համար։
«Թանկագի՛ն բարեկամներ, ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի անկախության օրվան և Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգը կազմակերպելու համար։»,- ասել է Աննա Հակոբյանը :