Երիտասարդը հայտնաբերվել է և բացատրություն տվել:
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Կարմիր գրքում գրանցված տափաստանային ճուռակի որսի դեպքով: Հրազդանի Ջրառատ թաղամասի բնակիչն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր սպանված թռչնի հետ լուսանկարներ: Ոստիկանությունից «Օրակարգին» հայտնեցին՝ երիտասարդը հայտնաբերվել է և բացատրություն տվել: