ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2015 մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որը Կոնգրեսին է ներկայացրել պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է 2015 մարդու իրավունքների տարեկան զեկույցը, որը Կոնգրեսին է ներկայացրել պետքարտուղար Ջոն Քերին: Զեկույցում նշվում է, որ անցած տարի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թվում են բանակում ֆիզիկական խոշտանգումները, լրագրողների և իրավապաշտպանների գործունեության արգելումն ու սահմանափակումները, ինչպես նաև, որ Ադրբեջանի կառավարությունը օգտագործում է դատական համակարգն այլախոհներին չեզոքացնելու համար: Զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանի քաղաքացիների հնարավորությունները սահմանափակված են ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հարցում: