Ծրագրի համար ընտրվել է մարզի առաջատար կլինիկաներից մեկը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով:
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում գործող Հայաստանի հյուպատոսությունը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Դիվանագիտական ներկայացուցչությունը օգնել է Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք սոցիալապես անապահով վիճակում են եւ շատ հաճախ բախվում են անհրաժեշտ բուժզննում անցնելու դժվարություններին:
Հյուպատոսության նախաձեռնած անվճար բուժզննման ակցիան հենց այդ դժվարությունները հաղթահարելու նպատակ ունի:
Ծրագրի համար ընտրվել է մարզի առաջատար կլինիկաներից մեկը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով:
Հարավային Դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանի խոսքով՝ ակցիան շարունակական է լինելու: Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կստանան բուժզննում անցնել տրամադրված սերտիֆիկատների հիման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում