Էքզյուպերին ուզում էր գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Անտուանը հինգ երեխաներից երրորդն էր: Առաջին անգամ օդ բարձրացավ 12 տարեկանում: Երկնքից երկրի մասին երազողը 1923-ին ենթարկվեց առաջին ավիավթարին և ստացավ գանգուղեղային վնասվածք։ Ստիպված էր երկրից երկնքի մասին երազել:
1926-ին Էքզյուպերին գտավ իր կոչումը, դարձավ «Աէրոպոստալ» ընկերության օդաչուն, որը փոստ էր հասցնում Աֆրիկայի հյուսիս: Չորս տարի անց ստացավ Պատվո լեգիոնի շքանշան քաղաքացիական ավիացիայում ներդրած մեծ ավանդի համար:
Էքզյուպերին ուզում էր գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Դրա համար պետք էր Փարիզից-Սայգոն թռչել: Սակայն նա ավիավթարի զոհ դարձավ՝ մեխանիկի հետ հայտնվելով անապատում՝ անջուր և անսնունդ: Վերահաս մահից նրանց փրկեցին բեդվինները:
Մանրամասները՝ տեսանյութում