Որոշումը կայացվել է թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ փոքրիկի հանդիպումից հետո:
Ուիլյամի եւ Քեյթի նորածնին՝ բրիտանական այքայադստերը կոչել են Շարլոտա: Որոշումը կայացվել է թագուհի Էլիզաբեթ Երկրորդի հետ փոքրիկի հանդիպումից հետո: Նրա անվան հետ կապված տարբեր ենթադրություններ կային: Շարլոտայից բացի շրջանառվում էր նաեւ Էլիզաբեթը, Ալիսան ու Վիկտորյան: Արքայադստեր անունն իր եղբայր Ջորջի նման շատ արագ է որոշվել: Մինչդեռ նրանց հոր՝ Ուիլյամի համար, որը ծնվել է 1982-ին, մեկ շաբաթ անուն էին ընտրում: Իսկ պապի՝ Չարլզի անունը, հաստատվել է նրա ծնվելուց մեկ ամիս հետո: