Ուրուգվայը բարձրագույն մակարդակով է մասնակցել 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը:
Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայը բարձրագույն մակարդակով է մասնակցել 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը: Ներկա են եղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, փոխնախագահ Ռաուլ Սենդիկը, նախկին նախագահ Խոսե Մուխիկան:
«Հայոց Ցեղասպանությունը մարդկային տեսակի ամենասարսափելի քայքայումն է, ամենահրեշավոր քայլը»,- ասել է փոխնախագահ Սենդիկը: Մասնակիցները քննադատել են Թուրքիայի ժխտողական կեցվածքը եւ շեշտել ոճրագործության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության Մարսելի «Օլիմպիկ» եւ «Լորիան» ակումբների հանդիպման սկզբում էլ տանտերերի երկրպագուները հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Մանրամասները՝ տեսանյութում