Սահմանադրական բարեփոխումների հանրային իրազեկման տեղական ու մարզային փուլերն արդեն ավարտվել են, մասնագիտական հանձնաժողովը նախագիծը դրել է սեղանին:
Ըստ սահմանադրագետ Գևորգ Դանիելյանի՝ բարեփոխումներով առաջարկվում է խոհրդարանական փոքրամասնություններին պատասխանատու դիրքեր ունենալ վերահսկողական ծառայություններում:
Քաղաքական համակարգում առաջարկվում է փոխզիջման տարբերակ, որը չի նպաստի իշխանության վերարտադրությանը, ընդհակառակը՝ ուղղված կլինի քաղաքական համակարգի կայունացմանն ու առողջացմանը:
Մայր օրենքի նոր նախագծի հանրային քննարկումները մեկնարկեցին մայիսի 20-ին: Ավելի քան եռամսյա աշխատանքի ընթացքում բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հանդիպումներ ունեցավ Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ, հանրային լսումներ կազմակերպեց բոլոր մարզերում եւ փորձագիտական տարբեր շրջանակների հետ:
Փաստաթուղթն արդեն պատրաստ է Վենետիկի հանձնաժողովի փարիզյան քննարկմանը։