• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները.... 13:04
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը Բարեփոխումները պետք է լինեն... 11:27
Կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը Կառավարությունը հաստատել է Մերձավոր... 10:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք․ Միրզոյան
Քաղաքականություն
23:3824 Փտր, 2026

Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում․ այն պահանջում է երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԻԽ 61-րդ նստաշրջանի բարծրաստիճան հատվածում ՀՀ կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը։

Ելույթի իր խոսքում ԱԳ նախարարն ասել է․

«Ձերդ գերազանցություններ,
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Ուրախ եմ բացել այս պանելային քննարկումը, որը համատեղ կազմակերպվել է Հայաստանի և Դանիայի մարդու իրավունքների ինստիտուտի կողմից։ Այսօրվա քննարկումը հնարավորություն է ընձեռում մտքեր փոխանակել Մարդու իրավունքների խորհրդի գործունեության շրջանակներում հաշվետվողականության ամրապնդման դերի, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների գործնական կյանքի կոչման շուրջ։ Հենց իրականացումն ու հետևողական քայլերն են վստահություն հաղորդում մեր աշխատանքին։ Դրանք ապահովում են, որ մեր հանձնառությունները վերածվեն կոնկրետ քաղաքականության և չափելի առաջընթացի։
 
Իրապես, այս շարունակականությունը զուտ տեխնիկական համագործակցության շրջանակներից անդին է. այն նախևառաջ քաղաքական պատասխանատվության ազդակ է։ Այն ժամանակահատվածում, երբ մարդու իրավունքների պաշտպանության շուրջ ու հումանիտար համագործակցությունը բախվում են աճող մարտահրավերների, նման պատասխանատվության նշանակությունն առավել քան ակնառու է դառնում։ Հայաստանի համար հաշվետվողականության ամրապնդումը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներին մեր ավելի լայն հանձնառության մի մասն է։
 
 
Մեր ազգային փորձը գործնական օրինակ է, թե ինչպես են այդ սկզբունքները ստանում ինստիտուցիոնալ մարմնավորում։ 2024 թվականին ՀՀ վարչապետի հրամանագրով Հայաստանում ներդրվել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ։ Սա նշանավորեց հատվածական ու ժամանակավոր հաշվետվողականությունից գիտակցված անցում դեպի մարդու իրավունքների ոլորտում հանձնառությունների կառուցվածքային և շարունակական իրականացում՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ հիշողությունը, բարելավելով միջգերատեսչական համագործակցությունը և վերահաստատելով բարեխիղճ ներգրավվածությունը միջազգային մեխանիզմներում։
 
Այս քաղաքական ընտրության կյանքի կոչումը շարունակվեց նորարարության միջոցով։ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը գործարկել է հատուկ թվային հարթակ՝ աջակցելու ազգային մեխանիզմի աշխատանքին։ Նոր գործիքը՝ Հայաստանի մոնիտորինգի և հաշվետվողականության ինստիտուցիոնալ ցանցը` ԱԻ-ՆԵՄՐԱ-ն, թվային հարթակ է, որը մարդու իրավունքները և տեխնոլոգիաները դնում է գործնական փոխազդեցության մեջ։
 
Այն գործում է որպես միջազգային և տարածաշրջանային մոնիթորինգային մեխանիզմների, այդ թվում՝ ՄԱԿ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի, Համընդհանուր պարբերական դիտարկման, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից Հայաստանին ուղղված առաջարկությունների կենտրոնացված հարթակ։ Այս առաջարկությունները մեկ հստակ և որոնելի շրջանակում համախմբելով՝ հարթակը բարձրացնում է համակարգվածությունը, հեշտացնում է համակարգված հետևողականությունը և ամրապնդում է Հայաստանի ներգրավվածությունն ինչպես գլոբալ, այնպես էլ եվրոպական մարդու իրավունքների համակարգերում։
 
Իր տեխնիկական գործառույթներից անդին հարթակը ծառայում է որպես համակարգման և վերլուծության գործնական մեխանիզմ։ Այն ապահովում է կառուցվածքային հետևողականություն, նպաստում է հաստատությունների միջև երկխոսությանը և աջակցում է տեղեկացված քաղաքականությունների մշակմանը։ Հարթակի գործնական կիրառությունն առավել մանրամասն կներկայացվի այս պանելային քննարկման ընթացքում։
 
Ձերդ գերազանցություններ,
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է  անմիջապես նկատվում։ Այն պահանջում է հետևողականություն, երկխոսության պատրաստակամություն և կայուն քաղաքական կամք։
 
Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի հետ սկզբունքային համագործակցությանը, որի առաջնորդությունն ու փորձագիտական աջակցությունն անփոխարինելի են համակարգի ամբողջականության համար: Միավորված ազգերի կազմակերպության ուժը կայանում է բոլոր անդամ պետությունների միջև երկխոսության համար ներառական հարթակ ապահովելու կարողության մեջ։ Հետևաբար, Մարդու իրավունքների խորհրդի հետ ներգրավվածությունը ոչ թե ընթացակարգային, ֆորմալ գործընթաց է, այլ բովանդակային ժողովրդավարական գործելակերպ՝ հիմնված հարգանքի, երկխոսության և հաշվետվողականության վրա:
 
Նախքան եզրափակելը, կցանկանայի նշել, որ մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվողականությունը միայն զեկույցների ժամանակին ներկայացումը չէ: Այն նաև  որդեգրած քաղաքականությունը պարզաբանելու, ուշադիր լսելու և, անհրաժեշտության դեպքում, ընթացքը շտկելու պատրաստակամություն է։ Հաշվետվողականությունը պարբերական պահանջից կառավարման և պատասխանատվության շուրջ մշտական երկխոսության վերածելն է, ի վերջո, բովանդակություն հաղորդում հանձնառություններին և ամրապնդում ինստիտուցիոնալ վստահելիությունը:
 
Հուսով եմ՝ այսօրվա մտքերի փոխանակումը կխորացնի մեր պատկերացումները կիրարկման գործընթացի վերաբերյալ՝ այս մշտապես զարգացող փորձառության համատեքստում:
 
Շնորհակալ եմ և մաղթում եմ արդյունավետ քննարկումներ»։
Դիտումների քանակ84
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում 17:0412 Ապր, 2026
  • Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում․ երթևեկությունը վերականգնվել է 16:4812 Ապր, 2026
  • ՔՊ ներկուսակցական քարոզարշավի մասնակիցները Եղվարդում են 15:4612 Ապր, 2026
  • Հայաստանի տեխնոլոգիական ներուժը և համագործակցության հեռանկարները՝ Japan IT Week 2026 ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում 15:1512 Ապր, 2026
  • Սոցիալական ինժեներիա կամ հոգեբանական «հաքերություն» 14:1912 Ապր, 2026
  • Վարչապետը և ՔՊ-ի թիմակիցները Աբովյան քաղաքում են 14:0312 Ապր, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, հետո աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով 13:5312 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գագարինից 13:2512 Ապր, 2026
  • Ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները. ինչ է հայտնի այս պահին 13:0412 Ապր, 2026
  • Երևանում կայացել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի հերթական նիստը 13:0012 Ապր, 2026
  • Վարչապետը Սևան քաղաքում է 12:1912 Ապր, 2026
  • Մասիսի ավագ դպրոցի լաբորատորիաները 11:3212 Ապր, 2026
  • Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը 11:2712 Ապր, 2026
  • Կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը 10:4012 Ապր, 2026
  • Այսօր ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ 10:3412 Ապր, 2026
  • Հրդեհ Իջևանի շենքերից մեկի տանիքում. փրկարարները տարհանել են 25 բնակչի 10:2512 Ապր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 10:1612 Ապր, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 10:1112 Ապր, 2026
  • Ապրիլի 12-ի եղանակային կանխատեսումները 00:3612 Ապր, 2026
  • Խաղաղության օրակարգին այլընտրանք չկա. «Խաղաղության կամուրջ»-ի Գաբալայի հանդիպման արդյունքները 23:4511 Ապր, 2026
  • Մեկ օրում աչքի 25 վիրահատություն՝ առողջության ապահովագրությամբ 23:2011 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրան-ԱՄՆ բանակցությունները 22:4011 Ապր, 2026
  • Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին 22:2011 Ապր, 2026
  • Խաղաղությունը կախված է ժողովրդից, տե՛ր կանգնեք խաղաղությանը. ՔՊ հանդիպումները Լոռու մարզում 22:1111 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում 21:4511 Ապր, 2026
  • Մի քիչ էլ Homplex-ում նկարվեցինք․ Նիկոլ Փաշինյան 21:3311 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր 21:0811 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Կողմ ենք խաղաղությանը, օգտվել ենք ապահովագրությունից. լոռեցիները՝ վարչապետին 21:0011 Ապր, 2026
  • Դիմանկարների շարք. Գայ Ղազանչյանի ցուցահանդեսը 20:5911 Ապր, 2026
  • 18։05-ի դրությամբ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ. ԻՔՄ 20:5311 Ապր, 2026
  • Մախիտոս և Չերրի լոլիկների մշակություն՝ մեկ ջերմատանը 20:4611 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.04.2026 20:3711 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցը շուտով կբացվի. Թրամփ 20:2811 Ապր, 2026
  • Գենդերային կարծրատիպերը՝ «Ագռավաձոր» ներկայացման առանցքում 20:1911 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը 20:0411 Ապր, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր 19:5111 Ապր, 2026
  • Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ օրում Լիբանանի տարածքում խոցել է «Հըզբոլլահի» մոտ 200 օբյեկտ 19:4211 Ապր, 2026
  • Կրթությունը՝ կոռուպցիայի կանխարգելման կարևոր գործիք. ԿԿՀ կրթական ծրագրին մասնակցել է 15610 քաղաքացի 19:2311 Ապր, 2026
  • «Առողջ երկարակեցություն» ծրագիրը՝ Էջմիածնում 19:0911 Ապր, 2026
  • Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները 18:5211 Ապր, 2026
  • Արտադրական սարքավորումների արդիականացում՝ պետության աջակցությամբ 18:3311 Ապր, 2026
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում իրենց մայրենի լեզուն սովորելու հնարավորություն ունեն 18:1411 Ապր, 2026
  • Վերահաստատել եմ Փարիզի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին. Մակրոնը՝ Էրդողանին 17:5611 Ապր, 2026
  • Էջմիածնում շատացել են թափառող շների հարձակումները. քննարկվում է կացարան հիմնելու տարբերակը 17:3911 Ապր, 2026
  • Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանին 17:2311 Ապր, 2026
  • Վարչապետն Ապարանում է 17:1111 Ապր, 2026
  • Չնախատեսված կանգառ Ջրաշենում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:0211 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծիք է, թե ոստիկանության վթարված ավտոբուսն ուղեկցել է վարչապետի ավտոշարասյանը. ՆԳՆ 17:0011 Ապր, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել՝ «175-ը 175-ի դիմաց» բանաձևով 16:5411 Ապր, 2026
  • Կրակոցներ Էջմիածնում, տուժածներ չկան, կա ձերբակալված 16:3811 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ծնողների հետ․ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է 16:2611 Ապր, 2026
  • «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության կլոր սեղանի մասնակիցներին ընդունել է Հիքմեթ Հաջիևը 16:0711 Ապր, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 15:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է 15:4311 Ապր, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը 15:3211 Ապր, 2026
  • Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան 15:2011 Ապր, 2026
  • Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետի հետ 15:1611 Ապր, 2026
  • «Բաղրամյան» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 376 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:0911 Ապր, 2026
  • «Նիսսան»-ը հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսին. ՔԿ-ն հերքում է ապատեղեկատվությունը 14:5511 Ապր, 2026
  • Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում կանցկացվեն բազմաժանր մշակութային միջոցառումներ 14:4911 Ապր, 2026
  • Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters 14:3711 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 14:2811 Ապր, 2026
  • Հանրապետությունում սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 14:1911 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է 14:0411 Ապր, 2026
  • Տեղի է ունեցել ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 13:5211 Ապր, 2026
  • Չինաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական համակարգումը 13:3211 Ապր, 2026
  • Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք 13:1011 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Պահպանել երթևեկության կանոնները՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար. վարչապետի կոչը 13:0011 Ապր, 2026
  • Հակամարտությունը չի կարող լուծվել առանց Մոսկվայի համար անվտանգության երաշխիքների. Լավրով 12:5911 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 12:5311 Ապր, 2026
  • Վարչապետը տեսանյութ է հրապարակել Ստեփանավանից 12:4711 Ապր, 2026
  • Ավստրիայի Ազգային խորհրդի բարեկամական խմբի պատվիրակությունը հյուրընկալվել էր ԱԺ-ում 12:3311 Ապր, 2026
  • Ագարակում կասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ»-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքը 12:2311 Ապր, 2026
  • Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը առաջատար է 2026 թ. շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 12:1211 Ապր, 2026
  • Օդեսայում ռուսական օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, կան վիրավորներ 11:4611 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:3711 Ապր, 2026
  • Վարչապետը Տաշիրում է 11:2611 Ապր, 2026
  • Եթե Իրանի հետ գործարքը չկայանա, ռազմական գործողությունները կվերսկսվեն. Թրամփ 11:1911 Ապր, 2026
  • Ուրախ ավտոբուսի նորամուծությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 11:0511 Ապր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Իսլամաբադ 11:0411 Ապր, 2026
  • Աննա Վարդապետյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին 10:2411 Ապր, 2026
  • Բախվել են ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան»-ը, կա 1 զոհ, 12 տուժած 10:1911 Ապր, 2026
  • Նախաճաշեցինք «Գնթունիքում»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10:1111 Ապր, 2026
  • Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ 09:5711 Ապր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը՝ 6 մարդու կյանք խլած ավտովթարի մասին 09:3811 Ապր, 2026
  • «Արտեմիս-2» առաքելությունն ավարտված է, «Օրիոն»-ը վերադարձավ Երկիր՝ Լուսնի շուրջ թռիչքից հետո 09:3111 Ապր, 2026
  • Գնում ենք Լոռու մարզ․ Նիկոլ Փաշինյան 09:0211 Ապր, 2026
  • Հրդեհ Արծվանիստ բնակավայրում 08:3511 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:1211 Ապր, 2026
  • ՆԳՆ-ում կանանց ներգրավվածությունն աճում է 01:3611 Ապր, 2026
  • Մարմնամարզության աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակչում է 01:2611 Ապր, 2026
  • Եթե մեկն ասի՝ մեր թեկնածուն Իլոն Մասկն է, սա ընտրողին մոլորեցնել չի՞. ԿԸՀ նախագահի պարզաբանումները 01:1511 Ապր, 2026
  • Իրանի պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ բանակցությունների․ Fars 01:0211 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են անվադողերի և անվահեծերի գողությունը 00:5811 Ապր, 2026
  • Շատ մեծ ուժեր կան ՀՀ շուրջ, որ այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ ընտրության համար. Ցահքնա 00:2911 Ապր, 2026
  • Մասնակցային բյուջետավորմամբ Այգեշատում ֆուտբոլի դաշտ է կառուցվել 00:0311 Ապր, 2026
  • Ապրիլի 11-ի եղանակային կանխատեսումները 23:4410 Ապր, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 23:2710 Ապր, 2026
  • Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների 23:1410 Ապր, 2026
  • RT-ի էջում տարածված տեսանյութը՝ ԱԲ կեղծիք․երեխայի լացի պատմությունը հորինված է 23:0010 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015