• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց, Անահիտ Մկրտչյանը՝ կանանց չեմպիոն Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի... 20:50
Թրամփը սպառնացել է «ջնջել Իրանը երկրի երեսից», եթե իր հետ ինչ-որ բան պատահի. «Հարևաններ» Թրամփը սպառնացել է «ջնջել... 19:14
Օրը՝ 60 վայրկյանում | 21.01.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 21.01.2026 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը
Քաղաքականություն
16:2402 Դեկ, 2025

Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան, հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը (հասանելի է https://www.gov.am/am/K-Negotiation-Documents/ )։

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դրանց մի մասը, մասնավորապես, ՄԱԿ–ի ԱԽ 1992, 1993 թվականների բանաձևերը մինչ այս էլ առկա էին համացանցում։ Հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունն ի ցույց դնելու համար։

Ո՞րն է ի վերջո հետևությունը հրապարակված փաթեթից։ Թերևս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձևավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձևավորել են իրենց իշխանության գալը և մնալը արդարացնելու համար ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը՝ քաղաքական տաբու, դավաճանություն։

Հետագայում այդ տաբուն օգտագործվել է քաղաքական վերարտադրության համար, և ամեն վերարտադրությունից հետո տաբուն ավելի է կարծրացել` հանրությանը մատուցվելով որպես բացարձակ ճշմարտություն։

Եթե սա լիներ ներհայաստանյան և ներհայկական հարաբերությունների խնդիր, գուցե հասկանալի լիներ։ Բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային պրոբլեմ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք տարածաշրջանային համատեքստը։

Իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանում է հակադիր եղել Ղարաբաղյան շարժման պատկերացումներին, այլև զարգացել է հակադիր ուղղությամբ։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ հետ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության հետևյալ հատվածում․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում»։

Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ նույնիսկ «ինքնորոշում» հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետև միջազգային հանրության ընկալմամբ՝ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր «ինքնակառավարում» Ադրբեջանի կազմում։ Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա էլ է կարևոր տարբերություն։

Տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որևէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետև Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա հստակ արձանագրված է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում։

Սա արձանագրված է նաև հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետև այդ գաղափարները ձևակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլև Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն՝ ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ, և այն, որ հանրաքվեն չէր կայանում և պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր՝ Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետև Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաև տարածքների փոխանակման, ընդհանուր պետության հայեցակարգերում։

Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են՝ առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։

Փաստաթղթերից երևում է, որ 2018 թ․ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թ․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016 թ․-ն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձևակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը ՀՀ նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն՝ փաստաթուղթը ձևակերպվել է 2018 թ․ հեղափոխությունից առաջ։

Հրապարակված փաստաթղթերից ամենաուշագրավը, թերևս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ առկա իրավիճակը ԼՂ բանակցությունների վերաբերյալ։ Եվ այստեղ պետք է արվեն մի շարք կարևոր արձանագրումներ։ Նախ՝ Սերժ Սարգսյանն այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ․ ա) Սերժ Սարգսյանն ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական, բ) արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է, գ) ընդգծել է, որ «միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրական հանձնման դիմաց», դ) Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ ԼՂ հանրաքվեի և ԼՂ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ, և որպես այս գնահատականի հիմնավորում՝ արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի Սահմանադրությանը՝ որպես ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարցը:

Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել ՌԴ կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ, հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում՝ Ադրբեջանին ՌԴ ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած՝ ի հեճուկս ՀՀ ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ ԼՂ հարցում ՌԴ բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ («Լավրովի պլանը»), որոնք 2016 թ․ փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին և Սերժ Սարգսյանին։

Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016 թ․ օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, և եթե ՌԴ կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում՝ խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է՝ կանխատեսելի արդյունքով։

Մի կողմից՝ ԼՂ անզիջում մոտեցումները, մյուս կողմից՝ ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ երկու տասնամյակ երկրի ներսում հասարակությանը մտացածին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ներարկման պայմաններում անհնար էին դարձնելու պատերազմից խուսափելը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018 թ․ ապրիլին Ազգային Ժողովի իր հայտնի ելույթում խոստովանեց, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակուղու մեջ են։

Շատերի մտքով է թերևս անցել, թե ինչո՞ւ 2018 թ․ մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է «հողերը հանձնելու»։ Փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար։

Հ․Գ․ Արժե անդրադառնալ նաև Ղարաբաղի ենթադրյալ միջանկյալ կարգավիճակի և կարգավիճակի որոշման ենթադրյալ հանրաքվեի մեկ այլ կողմի։ Երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունը համարում էր ձեռքբերում, մինչդեռ միջանկյալ կարգավիճակը նշանակում Լեռնային Ղարաբաղի 90-ականներից փաստացի հաստատված կարգավիճակի և կառավարման կարգավիճակի կազմալուծում և նոր հայ–ադրբեջանական կառավարման հաստատում, իսկ ապագա հանրաքվեի գաղափարի քննարկումն իսկ նշանակում էր 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ապալեգիտիմացում։ Այսինքն՝ վարված բանակցային գործընթացի արդյունքում ԼՂ հակամարտությունը բովանդակային առումով հասել էր 1991 թվականի զրոյական կետին։

Դիտումների քանակ994
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը 15:2102 Դեկ, 2025 Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ. Թրամփ 01:1122 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն կհրաժարվի Գրենլանդիայի պատճառով եվրոպական երկրների նկատմամբ նոր մաքսատուրքերից․ Թրամփ 01:0322 Հնվ, 2026
  • Գործարկվել է ՀՀ քաղաքացիության նոր հարթակ. դիմումները կընդունվեն առցանց 00:3522 Հնվ, 2026
  • Ռուսաստանը Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ստացել Թրամփից․ Պուտին 00:2922 Հնվ, 2026
  • Ակադեմիական քաղաքում սկզբից կկառուցվի տեխնոլոգիական կլաստերը 00:0222 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի ՍԴ-ի և Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի միջև համագործակցության ընդլայնման հարցերը 23:5321 Հնվ, 2026
  • Կաշառք՝ պարտադիր ժամկետային զինծառայությունից խուսափելու համար. մեղադրվում է բուժկենտրոնի փոխտնօրենը 23:3321 Հնվ, 2026
  • «Մարդիկ կան այստեղ՝ Միշիկից փող են ստացել ժամանակին. մենք Միշիկ չունենք, չենք էլ ուզում». վարչապետ 23:2021 Հնվ, 2026
  • Ովքեր են ընդգրկված Շվեյցարիա գործուղված կառավարական պատվիրակության կազմում․ վարչապետի պարտականությունները կկատարի Մհեր Գրիգորյանը 22:5421 Հնվ, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 22:3521 Հնվ, 2026
  • «Քայլ դեպի տուն». հայտերի ընդունումը սկսված է 22:2421 Հնվ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Դավոս է մեկնում․ Դոնալդ Թրամփի հրավերով կմասնակցի «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրմանը 22:0821 Հնվ, 2026
  • Հարցազրույց Համբիկ Սարաֆյանի հետ 22:0321 Հնվ, 2026
  • Ոչինչ չի կարող խոչընդոտել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը. Ալիև 21:4821 Հնվ, 2026
  • Հանուն հայերենի կենսունակության. ԵՊՀ-ի և Լեզվի կոմիտեի միջև համագործակցության հուշագիր է կնքվել 21:3921 Հնվ, 2026
  • Օպերատիվ խումբը զբաղվում է շտկումներով. առողջապահության նախարարը՝ ապահովագրական խնդիրների մասին 21:2721 Հնվ, 2026
  • Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են քննարկված հարցերը 21:1621 Հնվ, 2026
  • Լուրեր 21:00 | Խաղաղությունից մինչև նախկինում ծրարով գումար տալու պրակտիկա. վարչապետի արձագանքը 21:0021 Հնվ, 2026
  • Հունվար 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ արևմտահայերէն լուրեր 20:5721 Հնվ, 2026
  • Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց, Անահիտ Մկրտչյանը՝ կանանց չեմպիոն 20:5021 Հնվ, 2026
  • Մեծ Բրիտանիան չի զիջի Գրենլանդիայի հարցում՝ մաքսատուրքերի սպառնալիքների ներքո. Սթարմեր 20:4521 Հնվ, 2026
  • Պարտքը սպասարկելու հնարավորություններն ավելացել են. ֆինանսների նախարարն ամփոփել է 2025-ը 20:4521 Հնվ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 21.01.2026 20:3921 Հնվ, 2026
  • Փլուզում Երևան քաղաքի Տարոնցու փողոցում․ փրկարարները սահմանազատել են տարածքը 20:3421 Հնվ, 2026
  • Վարչապետի որոշմամբ Դավիթ Խաչատրյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից 20:3021 Հնվ, 2026
  • Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում 20:2521 Հնվ, 2026
  • Գրաֆիկ դիզայնի միջազգային ցուցահանդես՝ Վանաձորում 20:2121 Հնվ, 2026
  • Կանցլեր Մերցը չի մասնակցի Թրամփի Խաղաղության խորհրդի ստորագրման արարողությանը 20:1521 Հնվ, 2026
  • Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20:05-ի դրությամբ 20:0821 Հնվ, 2026
  • ԱՄԱԿ Վերակենդանացման բաժանմունքն ու վիրահատարանը վերաբացվել են 20:0621 Հնվ, 2026
  • Դավոսում ելույթի ժամանակ Թրամփը կրկին խոսել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման մասին 20:0021 Հնվ, 2026
  • Մենք ասել ենք՝ 0 կոռուպցիա, և մենք այսօր հասնում ենք զրո կոռուպցիային. Փաշինյան 19:5321 Հնվ, 2026
  • ՀՀ-ում քննարկվել է ԵՄ ավիացիոն կանոնակարգերի ներդրման ընթացքը 19:4521 Հնվ, 2026
  • Խաղաղությունը դրամական արտահայտությամբ այսօր ամեն քաղաքացու տուն մտնում է. վարչապետ 19:3921 Հնվ, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգը ՀՀ ամբողջ տարածքում՝ առանց որևէ խտրականության. Արփինե Սարգսյան 19:3421 Հնվ, 2026
  • ԱՄՆ-ն Կարիբյան ծովում կալանել է յոթերորդ լցանավը 19:2921 Հնվ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Արիզոնայի միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները 19:2321 Հնվ, 2026
  • TRIPP-ը նախևառաջ տնտեսական մեգանախագիծ է. ԱԳ նախարարը՝ նախագծի երեք օգուտի մասին 19:2021 Հնվ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Հունվար 21. 2026 19:1521 Հնվ, 2026
  • Եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին. վարչապետ 19:0921 Հնվ, 2026
  • Թալանածից հավաքածի 0,0001 տոկոսը հավաքել ենք և ներդրել եք պետական ապարատի վրա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին 19:0221 Հնվ, 2026
  • Այս տարվա հունվարին արդեն ավելի քան 100 կրթական ծրագիր է երաշխավորվել՝ սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում. Ժաննա Անդրեասյան 18:5221 Հնվ, 2026
  • Անգամներով աճել է հուշարձանների վերականգնման բյուջեն. Ժաննա Անդրեասյան 18:4721 Հնվ, 2026
  • Գրենլանդիայի շուրջ վեճը խափանել է Ուկրաինային աջակցության վերաբերյալ բանակցությունները. Financial Times 18:4221 Հնվ, 2026
  • Ինչ է հանձնվել այլ պետությանը Օսկանյանի պաշտոնավարման ընթացքում. Միրզոյանը ներկայացրել է 18:3721 Հնվ, 2026
  • Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը 18:2821 Հնվ, 2026
  • Դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի. Փաշինյանը՝ Ադրբեջանի երկաթգծից օգտվելու մասին 18:2121 Հնվ, 2026
  • Հայաստանի վառելիքի շուկայում դիզվառելիքի գնի մոտ 20 տոկոսի նվազում է եղել. Փաշինյան 18:1421 Հնվ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Խորվաթիայի կառավարության նախագահը անդրադարձել են ԵՄ ընդարձակման ապագային 18:0821 Հնվ, 2026
  • Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան ստեղծում է ավելի ուժեղ ՆԱՏՕ 18:0221 Հնվ, 2026
  • Ուզում ենք ունենալ բառիս բուն իմաստով անարատ և որևէ կողմնակի ազդեցությունից զերծ պաշտոնյա. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին 17:5721 Հնվ, 2026
  • Մանիպուլյացիա են. Միրզոյանը ընդդիմության՝ Ֆիդանի հայտարարությունների մեկնաբանության մասին 17:5221 Հնվ, 2026
  • Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները 17:4721 Հնվ, 2026
  • Պետության կողմից սպորտին աջակցությունն ավելին երբեք չի եղել. ԿԳՄՍ նախարար 17:4121 Հնվ, 2026
  • Քննարկվել են գերիների, անհայտ կորածների և հումանիտար հարցեր․ նախագահ Խաչատուրյանի հանդիպումը ԿԽՄԿ նախագահի հետ 17:3521 Հնվ, 2026
  • Այս տարի «Զայեդի» 3 մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը՝ Ադրբեջանի նախագահը և Աֆղանստանից մի ակտիվիստ. Փաշինյան 17:2721 Հնվ, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել Գյումրու համայնքապետարանում և հարակից հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպած 4 անձանց վերաբերյալ վարույթի նյութերը 17:2321 Հնվ, 2026
  • Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել բեռնատարը 17:1521 Հնվ, 2026
  • 9602 ուսուցիչ հաջողությամբ հաղթահարել է ատեստավորումը և ստանում է բարձրացված վարձատրություն. ԿԳՄՍ նախարար 17:1421 Հնվ, 2026
  • Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան 17:1021 Հնվ, 2026
  • Ինստիտուցիոնալ փոփոխությունների պետք է գնանք, որպեսզի հաշվառման-քննական ծառայությունների մատուցման մոդելը փոփոխվի. ՆԳ նախարար 17:0421 Հնվ, 2026
  • ԵՀ-ն հայտարարել է ԱՄՆ-ի նկատմամբ արագ մաքսատուրքեր սահմանելու իր ունակության մասին 16:5521 Հնվ, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և Գերմանիայի դեսպանն ընդգծել են համագործակցության խորացման կարևորությունը 16:4821 Հնվ, 2026
  • Բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին 16:4121 Հնվ, 2026
  • Քացախաթթվի ազդեցությունը խմորասնկերի վրա. հետազոտություն 16:3221 Հնվ, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3021 Հնվ, 2026
  • Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:1421 Հնվ, 2026
  • Ֆրանսիան առաջարկել է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում 16:1221 Հնվ, 2026
  • ԱԳՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար Մատենադարանում միջոցառում է կազմակերպել 15:5721 Հնվ, 2026
  • Քննարկվել են մեքսիկական ներդրումների ներգրավման հնարավորությունները 15:4821 Հնվ, 2026
  • ՀԱԵ բարենորոգման խորհուրդը կոչ է անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը 15:3821 Հնվ, 2026
  • ՄԻՊ-ը աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի հետ անցկացրել է խորհրդակցություն 15:3021 Հնվ, 2026
  • «Ավերս» ընկերությունը 2025-ի 9 ամսում 3 մլրդ 658 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:2121 Հնվ, 2026
  • Թրամփը զգուշացրել է, որ «կպայթեցնի Իրանը», եթե իր դեմ մահափորձ կատարվի 15:1021 Հնվ, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՆ-ն անդրադարձել է վարչապետի՝ իր մերձավոր շրջապատից դատավորներ նշանակելու կեղծ լուրին 15:0021 Հնվ, 2026
  • Կիևում ավելի քան 1 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի 14:5921 Հնվ, 2026
  • ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջնահերթ էին Հրանտ Դինքի համար 14:5021 Հնվ, 2026
  • 27-ամյա երիտասարդը թմրամիջոց էր պահում և օգտագործում. ոստիկանների բացահայտումը 14:3321 Հնվ, 2026
  • Կանադան հրաժարվել է 1 մլրդ դոլար վճարել Թրամփի «Խաղաղության խորհրդին» անդամակցելու համար 14:2221 Հնվ, 2026
  • Պարեկային ծառայության Երևանի և մարզերի ծառայողները հայտնաբերել են օրինազանց վարորդներին 14:1321 Հնվ, 2026
  • Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեին 14:0021 Հնվ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով 13:4821 Հնվ, 2026
  • Լանջաղբյուրում ոչխարաբուծության զարգացման ծրագրով ձեռք է բերվել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:3921 Հնվ, 2026
  • ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները 13:3221 Հնվ, 2026
  • Հաստատվել են օտարերկրացիների և կացության կարգավիճակի բիոմետրիկ քարտերի օրինակները 13:1621 Հնվ, 2026
  • Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել 13:0621 Հնվ, 2026
  • Լուրեր 13:00 | Դինքի ամենամեծ ցանկությունն էր, որ սահմանը բացվի, հայ և թուրք ժողովուրդները շփվեն. «Ակօս»-ի աշխատակից 13:0021 Հնվ, 2026
  • Ոսկու գնի փոփոխությունը մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետ. Վահե Հովհաննիսյան 12:5721 Հնվ, 2026
  • ՀՀ վարչապետը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն չունի. ԱՆ պարզաբանումը 12:4721 Հնվ, 2026
  • Ես հավանում եմ քրդերին և փորձում եմ պաշտպանել նրանց. Թրամփ 12:3921 Հնվ, 2026
  • ԲԸՏՄ-ն հրապարակել է 2025 թ․ վերահսկողության արդյունքները 12:3021 Հնվ, 2026
  • Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու Թրամփի միջնորդությունը ներառված է «365 օրվա ընթացքում 365 հաղթանակ» ցուցակում 12:2021 Հնվ, 2026
  • Չէի ասի՝ սա պարգևավճար է, սա աշխատավարձի բարձրացում է՝ ուղղակի մի փոքր այլ եղանակով. Վահե Հովհաննիսյան 12:1021 Հնվ, 2026
  • Վահան Կոստանյանը Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ քննարկել է «ԹՐԻՓՓ ուղի» նախագծից ակնկալվող հնարավորությունները 12:0021 Հնվ, 2026
  • Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել 11:5121 Հնվ, 2026
  • Քննարկվել են Արտաշատ-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024-ին ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքները 11:4621 Հնվ, 2026
  • Լավ նորությունն այն է, որ սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ցածր մակարդակ. Վահե Հովհաննիսյան 11:3821 Հնվ, 2026
  • Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է տալիս առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից 11:3321 Հնվ, 2026
  • Ընկերության կողմից ոչնչացվել է 327 ծառ. պետությանն ու համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է 11:2821 Հնվ, 2026
  • Երկաթուղային նոր վթար Իսպանիայում․ գնացքավարը զոհվել է, երեք տասնյակից ավելի վիրավոր կա 10:5221 Հնվ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015