ՀՀ սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ, այդ թվում՝ կոմունիկացիոն պրոյեկտ, չկա և չի կարող լինել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող «Զանգեզուրի միջանցք» խոսույթին:
«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց նախարարի տեղակալը:
Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ այս և բոլոր այլ հարցերի վերաբերյալ հնարավորության դեպքում լինում են քննարկումներ բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների հետ: