Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել է ավագանու անդամի՝ հանրային այլ պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների հարցը: Ըստ խորհրդի անդամների` անհրաժեշտ է oրենսդրորեն հստակ սահմանել անհամատեղելիության կանոններն՝ առանց տարընթերցումների հնարավորությունների: Այս պահին այն ավագանու անդամները, որոնք անհամատեղելիության իրավիճակում են, պայմանականորեն համաներում կստանան:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: