ԼԼուսինե Մուրադյան

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ ՀՀ Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ որպես կոնվենցիայի համակարգող, մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։

Նշենք, որ սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանի կողմից գրանցված 5-րդ հայտն է: Առաջին 4-ը գրանցվել են 1995 թ.: Դրանք են՝ Դվին քաղաքի հնավայրը, Երերույքի տաճարը և հնավայրը, Նորավանքը և Ամաղու գետի վերին հովիտը, Տաթևի վանքը, Տաթևի անապատը և Որոտան գետի հովտի հարակից տարածքները (ցանկերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://whc.unesco.org/en/statesparties/am։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանից գրանցված են Սանահինի և Հաղպատի վանքերը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիները և Զվարթնոց հնավայրը, Գեղարդի վանքը և Ազատ գետի վերին հովիտը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում հուշարձանի գրանցումը պարտադիր և նախնական պայման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ գրանցելու համար: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակակական է. նոր հայտերի մասին պարբերաբար կհայտարարվի։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում