Դեկտեմբերի 8-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է նորընտիր սենատոր Հալինա Բիեդային և նախորդ գումարման Սեյմի պատգամավոր Թոմաշ Օլիխվերին։ Այս մասին տեղեկանում ենք Լեհաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Զաբժեում ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը:
Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր։
Դեսպան Արզումանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաշ Օլիխվերին հայ-լեհական բարեկամական կապերի խորացման և միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ պարգևատրելով Լեհաստանում Հայաստանի դեսպանության շնորհակալագրով:
![](/attachments/images/408017224_334443359319084_1191203208452191738_n.jpg)