• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական... 01:09
Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան Սիսիան և Անի համայնքների... 00:56
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան... 23:40
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ազգային անվտանգություն 20:5726 Փտր, 2023

Հոգեբուժական խնամքի կենտրոնները պետք է փակվեն, այստեղ խախտվում են մարդու իրավունքները. փորձագետ

Հոգեկան առողջության և նյարդահոգեբանական խնդիրներով անձանց տուն-ինտերնատները անհրաժեշտ է փակել, դրանք այնտեղ խնամվող մարդկանց կյանքում ոչ մի դրական փոփոխություն չեն բերում, հակառակը՝ նպաստում են մեկուսացմանը, որովհետև այստեղ ոչ թե զարգացնում են կարողությունները, որ մի օր նրանք հասարակություն վերադառնան, այլ այդ կարողությունները աստիճանաբար հետընթաց են գրանցում: Ռեժիմային այս հաստատությունները իրենց բնույթով արդեն հիմնված են մարդու իրավունքների խախտումների վրա, երբ բնակիչները որոշումներ չեն կայացնում նույնիսկ իրենց կենց աղի վերաբերյալ, չունեն անձնական տարածք, զբաղմունք, չկա անհատական մոտեցում:

Քաղհասարակության ներկայացուցիչների այս պնդումները նորից հանրային քննարկումների օրակարգ եկան Վարդենիսի հաստատությունում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ խնամյալներից երկուսը հայտնաբերվել էին կապկպված: Հայտնի էր դարձել նաև նրանց շահագործելու դեպքերի մասին:

Մուշեղ Հովսեփյան («Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ) - Երբ որ ասում ենք՝ ապաինստիտուցիոնալացում, որպես վերջնարդյունք նկատի ունենք հաստատությունների փակումը, բայց նկատի չունենք, որ դա պետք է իրականացվի շատ կտրուկ, այլ ապաինստիտուցիոնալացում Հայաստանի համար առաջին հերթին նշանակում է նոր ծառայությունների ստեղծում:

Ապաինստիտուցիոնալացումը հաստատությունների բնակիչների տեղափոխումն է համայնքներ՝ իրենց տներ, սոցիալական բնակարաններ, փոքր խմբային տներ կամ այլ տիպի բնակելի վայրեր, որտեղ երաշխավորված են նրանց ազատությունները: Բայց դրան հասնելուց առաջ անհրաժեշտ ծառայությունները բազմազան են: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահը նկատում է՝ այնպես, ինչպես որ հաշմանդամություն չունեցող անձանց են պետք տարբեր ծառայություններ, աջակցողների սոցիալական ցանց, այդ նոր ծառայությունները պետք է լինեն համայնքում հասանելի ու միտված ամեն ինչ անելու, որ անձը չհայտնվի փակ հաստատություններ տեղափոխվելու վտանգի առաջ:

Մուշեղ Հովսեփյան - Առաջին հերթին հոգեկան ծառայությունների ինտեգրումն է առողջության առաջնային պահպանման օղակում: Դա էականապես կբարելավի ընդհանուր հասարակության հոգեկան առողջության վիճակը, ինչպես նաև հատկապես այն մարդկանց, որոնք այդ ծառայություններից պարբերաբար կամ մշտապես օգտվելու անհրաժեշտություն ունեն: 

Հաջորդ կարևոր քայլը Մուշեղ Հովսեփյանը համարում է հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը, նրանց միայն այդ խնդիրների հիմքով վտանգավոր չհամարելը:

Շատ հաճախ հոգեկան առողջության խնդիրներ չունեցող մարդիկ են հանցագործություններ կատարում, բայց որպես հասարակություն հարց չենք ձևակերպում, որ մարդկանց ինչ-որ խմբի պետք է մեկուսացնենք մեր կանխատեսումների հիմքով:

Իհարկե, հոգեկան առողջության խնդիրները, ըստ նրա, կարող են մեծացնել տարբեր գործողություններ կատարելու հավանականությունը, բայց դրանք շատ փոքր տոկոս են կազմում և էլ ավելի են նվազում որակյալ ծառայությունների դեպքում:

Մուշեղ Հովսեփյան - Նաև շատ տարբեր նորարարական ծառայությունների տեսակներ կան, որոնք կարող են փոխել ընդհանուր համակարգը և նվազեցնել մարդուն ինստիտուցիոնալացնելու անհրաժեշտությունը: Օրինակ՝ տարբեր փոխօգնության խմբերի ձևավորումը համայնքներում, հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող մարդկանց տեսանելիության բարձրացումը, որպեսզի մարդիկ ճանաչեն միմյանց, իրարից խորհուրդ հարցնեն:

Կարևոր է նաև ընտանիքների հետ աշխատանքը. այսպիսի հաստատություններում մարդիկ հաճախ հայտնվում են, որովհետև ընտանիքներն են հրաժարվում նրանցից: Հաշվառված է հոգեկան առողջության խնդիր ունեցող 24.500-ից ավելի անձ: Հոգեբուժական հաստատություններում ու մասնագիտացված խնամքի կենտրոններում մոտ 2 հազարն է, ասել է թե՝ այդ մարդկանց մեծ մասը հասարակության մեջ է:

Ապաինստիտուցիոնալացման գործընթացը մեր երկրում սկսվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան 2010 թվականին վավերացնելով: Դրանից հետո այդ գաղափարը որոշակի կերպով արտացոլվել է ներքին օրենսդրությունում: Ու մինչև գործնական քայլերը հապաղում են, իրավապաշտպաններն ու դիտորդական խմբերը տարբեր զեկույցներում արձանագրում են փակ հաստատություններում խնամվող անձանց բազմաթիվ իրավունքների խախտումներ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես տարբեր առիթներով անդրադարձել է դրանց, այդ թվում՝ Վարդենիսում տեղի ունեցած դեպքերից հետո: Թեմայի վերաբերյալ «Լուրերի» հետ զրույցում ՄԻՊ գրասենյակում նշել էին՝ ապաինստիտուցիոնալացումը հեռավոր ապագայի հարց է:

Լաուրա Գասպարյան (ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ) - Այո՛, մենք ձգտում ենք, որ բոլորը ապրեն հանրային միջավայրում, բոլորը իրենց համայնքում ապրեն: Սա լավագույն լուծումն է, որ մենք կարող ենք սպասել: Բայց դրան հասնելու համար պետք է անել քայլեր: Միանգամից վերցնել ու փոխել, կարծում եմ՝ իրատեսական չէ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս ոլորտում խնդիրների ու անելիքների մասին դեռ մեկնաբանություններ չի տալիս: Փոխանցեցին, որ առաջիկայում հանդիպում է նախատեսվում նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում մշտադիտարկում իրականացնող ՀԿ-ների հետ: Քննարկվելու է նաև ապաինստիտուցիոնալացման հարցը: Ու հիմա, քանի որ մինչև այժմ արված աշխատանքների ամփոփման ընթացքն է, մեկնաբանություններ կտրվեն դրա ավարտից հետո:

Նախարարության ենթակայությամբ գործում է մասնագիտացված խնամքի երկու հաստատություն՝ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնը և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը:

«Ձորակում» բնակվում է 175 շահառու: Այստեղ կա մեկ հոգեբույժ: Հաստիքն էլ մեկն է: Վարդենիսում շահառուները 450-ն են: Հոգեբույժի 3 հաստիք կա, զբաղված է 1.5-ը: Այս հաստատության միակ և կենսաթոշակի տարիքն անց հոգեբույժը տնային կալանքի տակ է:

Հոգեբույժների սակավության խնդիրը հանրապետությունում սուր է արդեն տարիներ շարունակ: Հետևաբար ապաինստիտուցիոնալացման դեպքում էլ կադրերի խնդիրը արդիական է մնում: Բայց կա դրական միտում՝ թեպետ վատ առիթով: Քովիդի համավարակից ու 44-օրյա պատերազմից հետո ուսանողները ավելի են հետաքրքրված հոգեբուժությամբ:

Կարինե Թաթարյան (Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի վարիչ) - Գուցեև շատացել են հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց քանակը, որոնց հետ առնչվում են նաև մեր ուսանողները առօրյա կյանքում, և ստացվեց այնպես, որ վերափոխվեց հասարակության կարծիքը, որ հոգեկան առողջությունը ամենևին էլ երկրորդային չէ: Շատ մեծ տոկոս են կազմում այսօր մարմնային այն հիվանդությունները, որոնց գանգատներով հիվանդները գնում են առաջնային օղակ, որի հիմքում ընկած են հոգեկան ապրումները, հոգեկան դժվար իրավիճակներին հակազդելու ռեակցիաները: 

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնում եթե նախկինում տարեկան սովորում էր 7-8 կլինիկական օրդինատոր, ապա վերջին երեք տարիներին նրանց թիվը հասել է 25-30-ի:

Ամբիոնի ղեկավար Կարինե Թաթարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում գործում է մոտ 170 հոգեբույժ: Առնվազն կրկնակի պահանջարկ կա: Խիստ պակաս կա նաև միջին ու կրտսեր բուժանձնակազմի: Կրտսեր բուժաշխատողը, օրինակ՝ հաստատությունում աշխատում է տասնյակ անձանց հետ՝ պատասխանատվության մեծ բեռով:

Կարինե Թաթարյան - Ե՛վ պատասխանատվությունը մաքրության համար, և՛ սնունդը ժամանակին տեղ հասցնելու, և՛ հիվանդների հիգիենային հետևելու, և՛ զբաղվածության: Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք՝ թվաքանակով մեկ աշխատող այդ ամենը պետք է ապահովի միջինում 40-50 հիվանդի: Ֆիզիկապես հնարավոր չէ: 

Նաև ընդգծում է՝ մասնագիտացված հաստատություններում խնամվողները հմտությունները կորցնում են ոչ միայն պայմանների բերումով:

Կարինե Թաթարյան - Կան հոգեախտաբանական վիճակներ, որտեղ գիտությունը դեռևս անզոր է ընդուպ մինչև վերջնական վերականգնողական բուժում ապահովել, այսինքն՝ կան պրոցեսներ, որոնք բնականոն հանգեցնում են որոշակի հմտությունների իջեցմանը: 

Բայց, իհարկե, կարևոր է, որ վերականգնումից հետո մարդը վերադառնա հասարակություն և շարունակի կիրառել թեկուզ պահպանված հմտությունները:

Կարինե Թաթարյան - Դրա համար պարտադիր պետք է նաև հոգեկրթության գործունեություն ծավալել:

Անհրաժեշտ է հասարակությանը սովորեցնել, որ եթե մարդը ինչ-ինչ պատճառներով դիմել էր հոգեկան առողջության կենտրոն, ամենևին էլ չի նշանակում, որ նրանից պետք է երես թեքեն կամ էլ այլևս չի կարող ոչ մի տեղ աշխատել:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը 01:0927 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան 00:5627 Մար, 2023
  • ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս 23:4826 Մար, 2023
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը 23:4026 Մար, 2023
  • Հայտնի են Անիի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 23:2326 Մար, 2023
  • Ըստ նախնական տվյալների` Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին 23:0326 Մար, 2023
  • Անի համայնքի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ 22:4326 Մար, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը շարունակաբար աճում է 22:3326 Մար, 2023
  • Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան 22:3026 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ 21:3426 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը հայտնի է 21:2826 Մար, 2023
  • Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն 21:1526 Մար, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.03.2023 21:0026 Մար, 2023
  • Նյու Յորքում տեղի կունենա Orion Summit 2023-ը | Հարցազրույց Էմմա Առաքելյանի հետ 20:5726 Մար, 2023
  • Նորակառույցները գազամատակարարման խնդիր չեն ունենա 20:3526 Մար, 2023
  • Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 61 ընտրատեղամասերը 20:0926 Մար, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.03.2023 19:3326 Մար, 2023
  • 3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք 19:1326 Մար, 2023
  • Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը. ԿԸՀ 18:1026 Մար, 2023
  • Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող 17:4626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 17:3626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 17:3026 Մար, 2023
  • Ավարտվում են «Եռաբլուրի» հարակից լանջերում անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները 16:5826 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանն օգնում է Դիլիջանում աղբ հավաքող ռելոկանտներին 16:3526 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Անիում քվեարկել է ընտրողների 35.69 տոկոսը 16:0526 Մար, 2023
  • Սիսիանում հայտնաբերել ենք քվեարկության պրոցեսի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են. Դանիել Իոաննիսյան 15:4426 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Սիսիանում ընտրություններին մասնակցել է 6836, Անիում՝ 5703 քաղաքացի. ԿԸՀ 15:2926 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 15:1226 Մար, 2023
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիների ուղղությամբ 15:1226 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 15:0026 Մար, 2023
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ 14:1526 Մար, 2023
  • Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան 14:0126 Մար, 2023
  • Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում. 33/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ 13:4826 Մար, 2023
  • Ժամը 11-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 2490 քաղաքացի 13:2626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 13:0526 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 13:0026 Մար, 2023
  • Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին 12:5126 Մար, 2023
  • Լարսը փակ է բեռնատարների համար 12:4626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ 12:2326 Մար, 2023
  • Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 12:0726 Մար, 2023
  • Եղվարդում և Քասախում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11:5226 Մար, 2023
  • ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ 10:3626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 09:0926 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015