Կապսի ջրամբարի` տասնամյակներ ձգձգված կառուցումը կմեկնարկի գարնանը: Ջրաձոր գյուղի բնակիչների համար կառուցվում է Հայաստանում տիպային առաջին էկոգյուղը: Բացի տներից, բնակիչները փոխհատուցում կստանան իրենց օժանդակ շինությունների, այգիների ու վարելահողերի համար: Փոխհատուցման ամբողջ բյուջեն մոտ 5 մլրդ դրամ է: Երեք տարի հետո կավարտվի ջրամբարի շինարարությունը, որն աստիճանաբար ոռոգելի կդարձնի Շիրակի մարզի և Թալինի մոտ 25 հազար հեկտար հողատարածքները:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: